News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի՝ մերձավորների հետ հանդիպման արգելքը հանվել է: Այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից՝ հավելելով, որ թույլ է տրվել նրա հանդիպումը կնոջ եւ երեխաների հետ:

Նշենք, որ նախօրեին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հետ տեսակցությունների արգելմանը՝ նշել էր, որ տեղեկություն չունի Բաբայանի և անչափահաս երեխաների տեսակցության արգելքի մասին. «Ես նման տեղեկատվություն չունեմ, որ Արսեն Բաբայանի անչափահաս երեխաների հետ տեսակցությունն արգելել են, եթե նման թյուրիմացություն է եղել, իհարկե, դա ընդունելի չէ»,- ասել էր ՀՔԾ պետը:

Հիշեցնենք, որ  Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 314-րդ հոդվածի 1-ին մասով և ՔՕ-ի 300-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ: Արսեն Բաբայանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը հայտարարություն տարածեց, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, քննության շահերից ելնելով, արգելանք է դրված կալանավորված անձ Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա: 

Սասուն Խաչատրյանի այս հայտարարությունից հետո Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր ՀՔԾ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ.Ավետիսյանի որոշումը   Բաբայանի տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու մասին: Որոշման պատճենն ամբողջությամբ  փաստաբանը  հրապարակել էր՝ հիմնավորումների ու պատճառաբանությունների մասին բազմաթիվ հարցերին ի պատասխան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ