News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մենք մտնում ենք քաղաքական դաշտ, որովհետեւ հասկանում ենք, որ մեր երկրի շուրջ ձեւավորված է մի միջավայր, որն իր մեջ պարունակում է եւ վտանգներ եւ հնարավորություններ. Մեր առաքելությունն է այդ ամենի մեջ ապահովել Հայաստանի անվտանգությունը եւ ամեն ինչ անել, որ պետությունը վերընթաց ապրի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարում նշեց կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը:

«Մենք պետք է Հայաստանը դարձնենք գերազանցության կենտրոն, պետք է փայլի եւ առնվազն տարածաշրջանում պետք է լինի լավագույն երկիրը, որտեղ մարդիկ կձգտեն գալ: Մենք պետք է նաեւ դառնանք կապող օղակ հյուսիսի ու հարավի միջեւ: Հաջորդ կարեւոր խնդիրն անվտանգությունն է: Մենք արեւելքից եւ արեւմուտքից ապրում ենք աքցանի մեջ, որից պետք է դուրս գանք՝ ընդլայնելով մեր կենսատարածքը եւ իրական, եւ վիրտուալ: Սա երկարատեւ գործընթաց է. ոչ մի առանձին քաղաքական ուժ դա միայնակ չի կարող իրականացնել, բայց բոլորս միասին, համոզված եմ՝ կարող ենք»,-ասաց Չալաբյանը, որ իրենց կուսակցության ծրագիրը մոտ 20 տարվա հեռանկար ունի:

«Մենք ազգային աջակենտրոն ուժ ենք, որը հիմնվում է մի քանի սկզբունքների վրա: Առաջինը առաքիննությունն է, որ մենք ասում ենք ճշմարտությունը, քաղաքական կոնյուկտուրայից լենելով չենք փորձում մեր խիղճը, մեր անունը, մեր հեղինակությունը դնել վաճառքի: Երկրորդ, հայ ժողովուրդը հաջողությունների է հասել արարման միջոցով, դա մեր գենոտիպն է: մենք նվաճելով չենք հաջողության հասել, այս ստեղծելով, արարելով:

Դրանից բխում է՝ երրորդ սկզբունքը, արարումն անհնար է առանց ազատության: Հայաստանում մարդը պետք է ազատ լինի: Մարդը չպետք է ՀՀ-ում կաշկանդված լինի կապանքներով կամ պետության կողմից ուժային մարմինների անհեթեթ ճնշումներով: Մենք ձգտում ենք ունենալ ազատ եւ պատասխանատու քաղաքացի: հաջորդ սկզբունքը արդարությունն է, քանի որ մեր երկիրը, ժողովուրդը շատ է տուժել անարդարությունից: Մենք պետք է բուժենք անարդարության հիվանդությունը մեր հասարակության մեջ եւ դառնանք արդար հասարակությունը»,-ընդգծեց Չալաբյանը:

Նա նաեւ հավելեց, որ իրենց կուսակցության մյուս կարեւոր սկզբունքը անվտանգությունն է. «Մեր գլխին կախված դամոկլյան սուրը կարող ենք հեռացնել միայն այն դեպքում, եթե ստեղծենք հզորագույն անվտանգության համակարգ, լավագույն բանակ, լավագույն անվտանգության մարմիններ, բայց բացի դրանից կարողանանք դիմակայել նաեւ հիբրիդային պատերազմին: Մեր դեմ հիմա պատերազմ է մղվում ոչ միայն զենքով, այլեւ մեզ բարոյալքելով: Դրան մենք պետք է կարողանանք հակազդել նաեւ խոսքով, գիտելիքով, արժեքներով:

Վերջին սկզբունքը մեր կուսակցության մշակութային վերափոխումն է: Մենք հեղափոխական չենք: Մենք ողջունել ենք նախորդ տարի մեր ժողովրդի ընդվզումը, բայց կարծում ենք, որ հեղափոխություններն իրենց մեջ լուրջ վտանգներ ունեն: Մեր նպատակը կտրուկ ջարդը չի, այլ էվոլյուցիոն վերափոխումը»,-ասաց Չալաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ