News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 5-ի նիստում որոշում կայացրեց հավանություն տալ «Նյութական պահուստի մասին» եւ հարակից օրենքների փաթեթին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է.

Ներկայումս Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի ձեւավորման, տեղաբաշխման, պահպանման, օգտագործման, համալրման եւ թարմացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ դրանից բխող այլ իրավական ակտերով:

Ելնելով ՀՀ աշխարհաքաղաքական դիրքից, առաջին պլան է մղվում ռազմական գործողությունների ժամանակ ճանապարհային շրջափակման պայմաններում բնակչության եւ Զինված ուժերի կարիքների ապահովման խնդրի լուծումը:

Հաշվի առնելով, որ էներգակիրները, ինչպես նաեւ ցորենի, շաքարավազի, բուսական եւ կենդանական յուղի ու մի շարք այլ պարենային ապրանքների գերակշռող մասը ներմուծվող են, ապրանքների մատակարարման նույնիսկ կարճատեւ խափանումը կարող է առաջացնել ճգնաժամ, որի կանխարգելումը  կամ հետեւանքների վերացումը պետական նյութական պահուստի նշանակությունն է: Խնդիր է առաջանում բարձրացնել պետական նյութական պահուստի արդյունավետությունը, արդիականացնել դրա ձեւավորման մոտեցումները եւ կառավարման համակարգը:

Նախորդ տարիների փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում ձեւավորված ազատական տնտեսական  հարաբերությունների պայմաններում որդեգրված մոտեցումները այլեւս չեն կարող համարվել բավարար եւ չեն ապահովում նյութական պահուստի զարգացման գործընթացը: Ներկայումս պետական նյութական պահուստի ձեւավորման, պահպանման, թարմացման, փոխարինման գործառույթները իրականացվում են բացառապես բյուջետային ֆինանսավորման հաշվին:

Ռազմավարական նշանակություն ունեցող պաշարների ձեւավորման համար պահանջվում են զգալի ֆինանսական միջոցներ, իսկ գործող իրավական դաշտը շուկայական հարաբերությունների պայմաններում  բավարար չափով չի ապահովում պետական պահուստի նյութական արժեքների թարմացման եւ փոխարինման գործընթացի արդյունավետությունը,  որի հետեւանքով առաջանում են կորուստներ եւ պահանջվում  մեծ ֆինանսական ներդրումներ:

Ներկայումս պետական նյութական պահուստի ձեւավորման համար չի օգտագործվում  մասնագիտացված առեւտրային կազմակերպությունների պոտենցիալը, իսկ պետական պահուստի նյութական արժեքների թարմացման ընթացքում կորուստներ են առաջանում ոչ միայն ձեռք բերվող եւ իրացվող ապրանքների պիտանելիության ժամկետների տարբերության, այլ նաեւ իրավական դաշտի անկատարելիության պատճառով: Մասնավորապես,  հանդիսանալով պետական մարմին, գործակալությունը հնարավորություն չունի ապրանքների թարմացման, իրացման կամ ձեռքբերման ժամանակ կատարել այդ գործարքները շուկայում լավագույն գների ձեւավորվելու պահին:

Նախագծերի ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի համակարգի զարգացումն ու բարեփոխումները ապահովող իրավական դաշտի ստեղծումը եւ նյութական պահուստի արդիականացումը եւ համալրումը: Օրենքի նախագծով  նախատեսվում է նյութական պահուստի ձեւավորման մասնակից դարձնել ռազմավարական նշանակություն ունեցող նութական արժեքները (ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք, պարենային ցորեն, շաքարավազ, բուսական յուղ) ներմուծող կազմակերպությունները, ինչպես նաեւ զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունները:

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ձեւավորել  ՀՀ նյութական պահուստի բարեփոխումները եւ զարգացումը ապահովող իրավական դաշտ, որը կնպաստի Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի բարելավմանը եւ ընդլայնմանը, համակարգի արդիականացմանը, եւ, որպես արդյունք՝ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների նվազեցմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ