News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մահացել է «Լենֆիլմ» առաջին արտադրական-ստեղծագործական միավորման նախկին գլխավոր խմբագիր Ֆրիժետա Ղուկասյանը: Նա մահացել է 89 տարեկանում, հաղորդվում է «Լենֆիլմի» կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը կյանքից հեռացավ «Լենֆիլմ» կինոստուդիայի ականավոր խմբագիր, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ֆրիժետա Գուրգենովնա Ղուկասյանը... Նրա բարձր պրոֆեսիոնալիզմն օգնել է միավորումում աշխատող մեծ թվով դրամատուրգների եւ ռեժիսորների ստեղծագործական անհատականությունների բացահայտմանն ու կայացմանը (նրանց թվում են Ալեքսեյ Բատալովը, Ալեքսեյ Գերմանը, Դինարա Ասանովան)»,- նշված է հաղորդագրության մեջ:

Որպես խմբագիր Ղուկասյան ազգանունը դրված է կինոստուդիայի այնպիսի կինոնկարների տիտրերում, ինչպես՝ «Ребята с Канонерского», «Водяной», «Как веревочка ни вьется…», «Когда разводят мосты», «713-й просит посадку», «Донская повесть» եւ շատ այլ ֆիլմերի:

Ֆրիժետա Ղուկասյանը ծնվել է 1930 թվականի հուլիսի 17-ին: 1960-1990 թվականներին եղել է «Լենֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ