News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բացակայում է ԱԺ ներկայացված օրենքի փոփոխությունների հիմնավորումը, թե ինչու պետք է իրավապահ մարմինները ստանան տվյալներ, որոնք կարող էին ստանալ միայն դատարանի թույլտվությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում այսօր՝ մարտի 30-ին առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին։

«Ըստ էության հիմնավորում չունի օրինագիծը, ավելի շատ հարցեր է առաջացնում, քան ունի պատասխաններ։ Բացարձակապես անհասկանալի է մնում, թե մարդու իրավունքերի առաջարկվող սահմանափակումները ինչով կարող են նպաստել համաճարակի սանձմանը։ Եթե սովորական պայմաններում պետք է իրավապահ մարմինները դիմեն դատարան ստանալու համար նման տեղեկություն, հիմա դատարանի թույլտվության արգելքը հանվում եւ դրա հիմնավորումը բացակայում է»,- ասաց նա՝ նշելով, որ դրանք օրենքով պաշտպանվող անհատական տվյալներ են։

Փաստաբանը հատկապես խնդրահարույց է համարում մարդկանց  որոշակի ծրագրեր ներբեռնել պարտադրելը։

«Ոչ մի տրամաբանության տակ չի մտնում։ Ի՞նչ ծրագրեր են, ովքե՞ր են հեղինակել, ի՞նչ նպատակով, ո՞վ է երաշխիք տալիս դրանց հետ կապված։ Չի կարող պետությունը պարտադրել այս կամ այն ծրագիրը ներբեռնել»,- ասաց նա։

Նշենք, որ ընդունված օրենքի նախագծով առաջարկվում է արտակարգ դրության ռեժիմում անձնական տվյալների պաշտպանության իրավունքի սահմանափակումներ մտցնել։ Փոփոխություններով Էլեկտրոնային հաղորդակցման ցանցի օպերատորները կպարտավորվեն պետական մարմիններին տրամադրել տվյալներ՝  հաճախորդի գտնվելու վայրը որոշելու համար, տրամադրել նաեւ հաճախորդի հեռախոսահամարի հետ կապ ունեցող հեռախոսահամարներ, հեռախոսազրույցի ամսաթվի, սկզբի եւ ավարտի վերաբերյալ տվյալներ։ Այս տվյալները, ըստ կառավարության՝ անհրաժեշտ են անձի հնարավոր շփման ամբողջական շրջանակը պարզելու համար, եթե նա ախտորոշվի կորոնավիրուսով։ Բացի այդ՝ քաղաքացիները պարտավորվելու են իրենց հետ ունենալ սարքեր կամ ծրագրային ապահովում, որոնց միջոցով հնարավոր կլինի հետեւել նրանց գտնվելու վայրը, տեղաշարժը եւ առողջական վիճակը: Այդ պարտավորության խախտման դեպքում նախատեսված է տուգանք ՝ 100-ից 200 հազար դրամի չափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ