News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը պատրաստվում է  վերադառնալ Հայաստան, չնայած նրան մեղադրանք է առաջադրվել և կալանավորելու որոշում կայացվել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց պատգամավորը։

Հարցին՝ երբ է պատրաստվում վերադառնալ, Արթուր Գևորգյանը պատասխանեց՝ երբ հնարավորություն լինի։

Հարցին՝ արդյոք իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կարող է կապված լինել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ՝ հաշվի առնելով, որ ինքը նախկին ոստիկանապետի դստեր ամուսինն է, Արթուր Գևորգյանը պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է»։

Նշենք, որ Արթուր Գևորգյանը տևական ժամանակ է ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ–ում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախկին պատգամավորին հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու գործով որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։  Պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Պատգամավորն ավելի ուշ հայտարարել էր. «ձեռնարկված քրեական հետապնդումը և ընտրված բիրտ գործիքակազմը իրավական չէ, դրա տակ այլ միտում եմ տեսնում, ինչը կապված է իմ անվան և շրջապատի հետ»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ