News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ապրիլի 14-ի գիշերը կրակել են դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ։ Այս մասին այսօր գրել է Ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Հարությունյանը։

«Երեւանում կրակոցներ են հնչել: Այսօր ժամը 02 : 30 – ի սահմաններում կրակել են Օրբելի փողոցում գտնվող սիրված դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատշգամբի ուղությամբ: Բնակարանը գտնվում է 5-րդ հարկում: Կրակոցից կոտրվել են բնակարանի պատուհանները, բարեբախտաբար, վիրավորներ չկան»,- գրել է նա։

NEWS.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց որ ապրիլի 14-ին` ժամը 1։42-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվել Երեւանի Օրբելի 8 հասցեից: Հայտնել են, որ կրակել են բնակարանի պատուհանների ուղղությամբ, փամփուշտը մտել է բնակարան:

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` 1.20-ին անհայտ անձը անհայտ զենքով կրակել է նշված բնակարանի ուղղությամբ, որի հետեւանքով գնդակը վնասել է պատուհանի ապակին, կպել բնակարանի պատին ու ընկել մահճակալի վրա: Գնդակը հայտնաբերվել եւ վերցվել է»,- ասաց Գաբրիելյանը։

Նա նշեց, որ նշանակվել են համալիր փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ կատարողի ինքնությունը պարզելու, նրան եւ զենքը հայտնաբերելու ուղղությամբ;

Նախապատրաստվում են նյութեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Վթարի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Կարեն Մ.-ն ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն...
Պակիստանում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել
Ոստիկանության փոխհանձնակատար Ֆայազ Ահմեդը Geo News-ին հայտնել է, որ առնվազն հինգ վիրավոր ուղեւորների վիճակը ծանր է...
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Հանցագործության մասին հաղորդումն ունի որոշակի պահանջներ, բայց անկախ այդպիսի հաղորդումից, եթե լինում են հրապարակումներ, որոնք ուղեկցվում են…
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Բացի այդ, հիշյալ 26-ամյա երիտասարդը հետապնդել է վիճաբանության ընթացքում դեպի բենզալցակայանի հետնամասը հեռացած 30-ամյա իր հայրենակցին, որտեղ...
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Ամենաշատ