News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում երեկ վիճաբանություն է եղել գյուղի երիտասարդների միջեւ, ինչն ավարտվել է դանակահարությամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 3–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղի բնակիչներից մեկը։

«Դեպքը տեղի է ունեցել երեկ կեսգիշերին, գյուղի կենտրոնական հատվածում՝ խանութի մուտքի մոտ, թե ինչից է սկսվել վիճաբանությունը դեռ պարզ չէ։ Ոստիականության աշխատակիցները գիշերն այդ տարածքում աշխատանքներ էին իրականացնում»,– ասաց բնակիչը։

Արագածավանի համայնքապետ Անդրանիկ Պապիկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ միջադեպից մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ ինֆորմացիային լիարժեք չի տիրապետում. «Ես գիշերը ժամը 3–ին եմ տեղեկացել։ Ոստիկանության աշխատակիցները գյուղում էին, աշխատանքներ էին իրականացնում։ Միայն գիտեմ, որ գյուղի երեխաներն են եղել»։

Թալինի բժշկական կենտրոնի տնօրեն Կոմիտաս Սաֆարյանը NEWS.am-ի հետ զրույցում, ասաց, որ գիշերը ժամը 1–ին իրենց մոտ են տեղափոխվել 3 երիտասարդներ. «Նրանցից մեկը չափահաս է՝ 18 տարեկան, իսկ 2–ն անչափահաս են երեւի 17 տարեկան։ Երեքի մոտ  կրծքավանդակի շրջանում եղել են դանակի մեկական հարված։ Երկուսին վիրահատել ենք, քանի որ ուենցել են կրծքավանդակի թափանցող վերք, իսկ մեկի մոտ եղել է չթափանցող, վերքի մշակում ենք արել։ Բոլորի վիճակը բավարար է, տեղափոխվել են հիվանդասենյակներ, ամեն ինչ նորմալ է, եթե ամեն ինչ հարթ ընթանա 3–4 օրից դուրս կգրվեն։

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ մեկնէլ է օպերատիվ քննչական խումբ, դեպքի հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում։ Գործով զբաղվում է Քննչական կոմիտեն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Գերմանիայում երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել երկրորդ ծանր ավտոբուսի վթարը
Ըստ տեղեկությունների՝ 20 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, մեկը՝ ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում...
Ամենաշատ