News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեր զինված ուժերն իրենց գործողությունները փայլուն կատարել են, սակայն որևէ դեպքում մենք իրավունք չունենք թերագնահատելու հակառակորդին։ Նման տեսակետ  NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի)՝ անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում շուրջ մեկ շաբաթ տեղի ունեցած մարտական գործողություններին։

Դիտարկմանը, թե այս գործողությունների արդյունքում հակառակորդի կրած կորուստներն արդյոք հի՞մք են տալիս ենթադրելու, որ ադրբեջանական բանակը մարտունակ չէ, գեներալ Օգանովսկին արձագանքեց։

«Մեր զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարել են, սակայն որևէ դեպքում մենք իրավունք չունենք թերագնահատելու հակառակորդին։ Իրենք ժամանակին մեզ թերագնահատել են և ընկել են լուրջ պրոբլեմի մեջ. չի կարելի երբեք թերագնահատել թշնամուն»,–հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի նիստում դժգոհել էր, թե մի քանի հազարանոց ցույցի ֆոնին զինվորագրվել ցանկացել են ընդամենը 150-ը, Արցախի ազատամարտիկների միությունը հայտարարել էր, որ   կամավորների ավելի քան տասներեք հազարանոց բանակը պատրաստ է առաջին իսկ անհրաժեշտության դեպքում համալրել Արցախի Հանրապետության զինված ուժերի շարքերը և կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ