Օգոստոսի 18-ին Հայաստանի առանձին վայրերում օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վ: Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +28+30:   

Օդի ջերմաստիճանը մարզերում՝ 

Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +26+28,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,  

Լոռիում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +18+20,  

Տավուշում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +19+24,   

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23, 

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +29+31,

Արարատում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +29+32,  

Արմավիրում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +29+32,  

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +29+32,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +22+26,   

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +17+20,

Արցախում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +17+20 (հովիտներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +22+26):