News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մարտունու համայնքապետ Արմեն Ավետիսյանը ընտանիքի հետ միասին վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ. համայնքապետարան էլ պարետի որոշմամբ փակ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքապետը։

Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե ինքը մասնակցել է դստեր 150 հոգանոց նշանդրեքին, վարակվել ու հետո մասնակցել քաղաքապետարանի աշխատակիցների հետ երեկույթի, Ավետիսյանն ասաց, որ դստեր նշանդրեքը եղել 30 հոգանոց։

«Այո, եղել է դստերս նշանդրեքը, սակայն 150 հոգանոց չի եղել, եղել է 30 հոգանոց, որին մասնակցել են միայն մոտ բարեկամները։ Հետո կորոնավիրուսի ախտանշաններ եմ ունեցել, հանձնել եմ թեստ։ Այդ ընթացքում քաղաքապետարանի աշխատակիցներն ինձ խնդրեցին գնալ իրենց հետ քեֆի, ես չէի ուզում, ստիպված գնացել եմ, բայց հեռու եմ մնացել. առանձին եմ մնացել իրենցից։ Հետո պարզվեց որ ընտանիքի անդամներով բոլորս վարակվել ենք»,- ասաց նա։

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերերից Արմինե Մելքոնյանը գրել էր, որ Մարտունու քաղաքապետը մասնակցել է դստեր 150 հոգանոց նշանդրեքին, հետո քեֆի գնացել քաղաքապետարանի աշխատակիցների հետ, իսկ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եկել։

«Մարտունու քաղաքապետի դստեր 150 հոգանոց նշանդրեքը նոր պատուհաս է մեր մարզի համար։

Նշանդրեքից երկու օր առաջ ջերմող քաղաքապետի կինն ու որդին թեսթ են հանձնել ու անգամ պատասխանին չսպասելով մասնակցել են միջոցառմանը ։

Էջմիածինցի կնոջ վատ խաղի հերթական տարբերակը արդեն մարտունեցիքի մարմնավորմամբ։

Նշանդրեքից հետո քաղաքապետը դարձյալ չսպասելով թեսթի պատասխաններին քաղաքապետարանի ողջ անձնակազմի հետ գնացել է Արմաղան քեֆի ։

Մի խոսքով թեսթը դրական է եկել , Մարտունու քաղաքապետարանը փակ է, իսկ նշանդրեքի մասնակիցները մեկուսացած ։

Իսկ պատկան մարմիննե՞րը ...

Էսքանից հետո էլ ի՞նչ պատկան մարմիններ»,- գրել էր օգտատերը։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ