News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հրադադարի մասին բանակցությունները դիվանագետի համար մղձավանջ են: Հարձակվող կողմը չի ցանկանում հրաժարվել իր առավելությունից, իսկ պաշտպանվող կողմը չի ցանկանում զենքի սպառնալիքով զիջումների գնալ: Հենց սա է Պետդեպարտամենտի պաշտոնյաների խնդիրը որոնք փորձում են հասնել կայուն հրադադարի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սարսափելի պատերազմում, գրում է Դեւվիդ Իգնատիուսը՝ Washington Post-ում:

«Վաշինգտոնի կողմից կիրակի օրը հայտարարված զինադադարը առայժմ հաջողությամբ չի պսակվել, ինչպես եւ այս ամիս ավեղի վաղ կնքված երկու հրադադարները՝ Մոսկվայի եւ Փարիզի միջնորդությամբ: Բայց ԱՄՆ պաշտոնյաները սեղմում են ճիշտ կոճակներ, որոնց նպաստում է (այո, հենց այդպես) նախագահ Թրամփի թվիթը: Նրանք առաջարկում են հոկտեմբերի 29-ին հանդիպում անցկացնել Ժնեւում` իրական հրադադարի միջազգային մոնիտորինգ կազմակերպելու համար (որը ցանկանում է Հայաստանը) եւ բանակցություններ վարել «համապարփակ կարգավորման» (որին ձգտում է Ադրբեջանը) «ժամկետների» վերաբերյալ:

Թրամփի վարչակազմը հասունացող հրդեհի տագնապալի նշանները նկատել էր դեռեւս սեպտեմբերի 25-ին, երբ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը նախազգուշացրեց Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններին ռազմական հզորության աճեցման մասին: Երկուսն էլ երդվեցին, որ չեն պատրաստվում կռվել, բայց 48 ժամ անց Ադրբեջանը սկսեց հարձակումը, իսկ Հայաստանն անմիջապես պատասխանեց:

Ռուսաստանը հոկտեմբերի 10-ին պայմանավորվեց հրադադարի մասին, բայց այն խախտվեց նախքան թանաքը կչորանար. Ֆրանսիան հրադադարը հաստատեց հոկտեմբերի 17-ին, բայց կրկին անարդյունք: Այնուհետեւ միջամտեց պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ անցած ուրբաթ երկու երկրների արտգործնախարարներին համատեղ բանակցությունների համար Վաշինգտոն կանչելով: Շաբաթ երեկոյան Բիգանը պայմանավորվեց երկու միջազգային խմբերի վերահսկողության ներքո հրադադարի եւ Ժնեւում այս հինգշաբթի կայուն կարգավորման շուրջ բանակցությունների մասին:

ԱՄՆ-ն նշել է, որ երկու կողմերը պետք է խոստովանեն, որ ստատուս-քվոն փոխվել է: Համոզվելու համար, որ հայերը հասկանում են փոխզիջման անհրաժեշտությունը, հայկական ծագում ունեցող ամերիկացի ներկայացուցչի ուղերձը փոխանցվել է ինչպես առաջատար հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների: «Իհարկե, մենք պատրաստ ենք խելամիտ փոխզիջումների»,-ասել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը:

Սակայն ադրբեջանցիները՝ զգալով, որ առավելություններ ունեն, դիմադրում են: Կիրակի օրը գիշերը ժամը 3-ին Պետդեպը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մերժել է գործարքը, քանի որ դրանում նշված չի եղել, որ Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը: Նոր ձեւակերպում է եւ մոդայիկ բառեր են ավելացել՝ «համալիր որոշման» համար, որն ուզում է Ալիեւը: Նոր տարբերակը հավանություն է ստացել Բաքվում եւ Երեւանում, ինչպես նաեւ Մոսկվայում եւ Փարիզում: Թրամփը գրառում է կատարել թվիթթերի իր էջում՝ «շնորհավորելով» եւ ասելով, որ «շատ կյանքեր կփրկվեն»:

Սակայն կիրակի հրադադարը չի պահպանվել: Թվում էր, թե Ալիեւը ցանկանում է զգալ մարտի դաշտում Ադրբեջանի հաղթանակը, եւ հայերը վճռական էին՝ խանգարելու Ադրբեջանին գրավել այսպես կոչված «Լաչինի միջանցքը», որը Հայաստանին կապում է Ղարաբաղի հետ:

Զինյալները չեն դադարում կռվել, եթե միայն շարունակելու գինը մեծ չէ: ԱՄՆ-ն պետք է անհապաղ մտածի, թե ինչպես բարձրացնի մարտական գործողությունների գինը. Բաքվին Իսրայելի կողմից զենքի մատակարարումների դադարեցո՞ւմ: Ռուսաստանը մկանախա՞ղ է ցույց տալիս, որպեսզի աջակցի Հայաստանին: ԱՄՆ-ի կողմից հայտարարությո՞ւն, որը դատապարտում է Ադրբեջանին եւ նրա դաշնակից Թուրքիային խաղաղ համաձայնությունն անտեսելու համար:

Realpolitik-ի տարբերակը Ղարաբաղի համար. հրադադարի ռեժիմը չի գործի, եթե այլընտրանք ավելի ցավոտ չլինի: Խաղաղության հասնելու դիվանագետները պետք է ձգեն սանձերը»:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ