ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 5-ին, կազմել է 493.87 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.37 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 582.32 դրամ (աճել է 6.21 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 644.30 դրամ (աճել է 4.18 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.35 դրամ (աճել է 0.12 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.  արծաթ՝ 380.68 դրամ, ոսկի՝  30,171.13 դրամ, պլատին՝ 13,861.75 դրամ: