News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն արագացված տեմպերով նոր ռազմաբազա է հիմնում Սիրիայի Դեր Զոր նահանգում գտնվող Էլ Բագուզ բնակավայրի մոտակայքում, հաղորդում է Asharq Al-Awsat-ը:

Թերթի տեղեկություններով՝ ռազմական օբյեկտը գտնվում է Եփրատ գետի ափին բարձր բլրի վրա դիրքերի դիմաց, որոնք զբաղեցնում են սիրիական զորքերն ու Իրանի կողմից աջակցվող շիական զինված խմբավորումները:

Էլ Բագուզը Սիրիայի հյուսիս-արեւելքում «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների վերջին պատվարն էր: Բնակավայրն ազատագրվել էր 2019 թվականի մարտին «Սիրիայի ժողովրդավարական ուժերից» քրդական ջոկատների կողմից ԱՄՆ հովանու ներքո արեւմտյան կոալիցիայի ռազմաօդային ուժերի աջակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ տեղեկությունների ամերիկացիները հարթակ են ստեղծել ուղղաթիռների համար եւ Էլ Բագուզ հարեւան Իրաքից տասնյակ զրահամեքենաներ են տեղափոխել:

2015 թվականին ԱՄՆ-ն 9 ռազմաբազա է հիմնել Սիրիայի հյուսիս-արեւելքում, որից 4-ը գտնվում է Դեր Զորում, եւս 5-ը՝ Հասեկա նահանգում: Թերթը նշում է, որ հոկտեմբերին ամերիկյան հրամանատարությունը Սիրիայում հավելյալ 500 զինծառայողի է տեղակայել, որոնք աջակցում են «Սիրիայի ժողովրդավարական ուժերին» կրկին ակտիվացած ԻՊ բանդաների դեմ պայքարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ