News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի կողմից Իրանի եւ Թուրքիայի հետ համատեղ Սիրիայում կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքները ցույց են տալիս իրենց արդյունավետությունը. միջազգային ահաբեկչության օջախն այնտեղ փաստացի չեզոքացվել է: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ռեժիմով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը շարունակում է բուռն ջանքեր գործադրել «Սիրիայի Հանրապետությունում երկարաժամկետ կարգավորմանը նպաստելու, դրա ինքնիշխանությունը, անկախությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»:

«Այս կապակցությամբ չի կարելի չնշել Իրանից եւ Թուրքիայից մեր գործընկերների մասնակցությամբ իրականացված արդյունավետ աշխատանքը Աստանայի ձեւաչափի շրջանակներում,- նշել է Ռուսաստանի ղեկավարը:- Համատեղ ջանքերով մենք կարողացանք շատ բանի հասնել. Սիրիայում միջազգային ահաբեկչության օջախը փաստացիորեն վերացվել է»:

Բացի այդ, ըստ Պուտինի, Սիրիայում «բռնության մակարդակը նկատելիորեն իջեցվել է, խաղաղ կյանք է հաստատվում, եւ ներառական քաղաքական գործընթաց է ընթանում ՄԱԿ-ի հովանու ներքո»:

Փախստականների վերադարձը Սիրիա

Խաղաղության հաստատումը Սիրիայի մեծ մասում պայմաններ է ստեղծում փախստականների զանգվածային վերադարձի համար, ասել է Պուտինը:
«Հիմա, երբ Սիրիայի մեծ մասում խաղաղություն եւ հանգստություն է տիրում, լավ հնարավորություն կա փախստականների զանգվածային վերադարձը տուն ապահովելու համար»,- ասել է ՌԴ ղեկավարը:

Պուտինը շեշտել է այս գործընթացի` «բնականոն հունով, առանց պարտադրանքի» ընթանալու կարեւորությունը: «Յուրաքանչյուր սիրիացի պետք է ինքնուրույն որոշում կայացնի` հավաստի տեղեկատվություն ստանալով իր հայրենիքում տիրող իրավիճակի մասին, այդ թվում` Սիրիայի ղեկավարության` Ձեր, պարոն նախագահ, կողմից խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ»,- ամփոփել է Ռուսաստանի առաջնորդը` դիմելով Բաշար Ասադին:

Պուտինը նշել է, որ ավելի քան 6.5 միլիոն փախստական է մնում Սիրիայի սահմաններից դուրս, նրանց մեծ մասը կարող էր մասնակցել երկրի վերակառուցման աշխատանքներին:

Ռուսաստանի առաջնորդի խոսքով` «այս փուլում հիմնարար նշանակություն ունի Սիրիայի հետկոնֆլիկտային վերակառուցման խնդիրը եւ առաջին հերթին` սիրիացի փախստականների եւ ներքին տեղահանվածների հայրենիք վերադարձը»:

«Այսօր, ցավոք, ավելի քան վեց ու կես միլիոն փախստական կա Սիրիայից դուրս,- ասել է Պուտինը:- Նրանց ճնշող մեծամասնությունը աշխատունակ քաղաքացիներ է, ովքեր կարող էին եւ պետք է մասնակցեն իրենց երկրի վերականգնմանը»:
.

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաբուլում պայթյուն է որոտացել
Նախնական տվյալներով՝ պայթել է ճանապարհի մոտ դրված ականը․․․
Կոսովոյում անհայտ անձինք կրակել են դպրոցական ավտոբուսի վրա, կան զոհեր
Դեպքը տեղի է ունեցել Դեչանիի մոտակայքում գտնվող Գլոջանե գյուղում...
Աֆղանստանի Նանգարհար նահանգում ԻՊ-ի առնվազն 80 զինյալ հանձնվել է թալիբներին
Նրա խոսքով՝ ահաբեկիչների կապիտուլյացիան հնարավոր է դարձել ցեղերի առաջնորդների միջնորդության շնորհիվ․․․
Քաբուլի թաղամասերից մեկում պայթյուն է որոտացել
Aamaj լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մագնիսական ականը, որն ամրացված է եղել ․․․
Պենտագոնը խոստացել է կանխել ԻՊ-ի վերածնունդն Իրաքում
«Մենք կանենք ամեն ինչ՝ Իրաքի կառավարությանն աջակցելու եւ այս խմբի հզորության վերականգնումը թույլ չտալու համար...
Մեծ Բրիտանիան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն «ահաբեկչական կազմակերպություն» կհայտարարի
«Պարզ ասած՝ ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն է...
Ամենաշատ