News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռենսելերի պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականները մշակել են արհեստական բանականության ալգորիթմ, որը վերլուծում է COVID-19-ով պացիենտի բժշկական տվյալները եւ ճշգրիտ կանխատեսում նրա վիճակի ելքը: Դա անելու համար նա ուսումնասիրում է կրծքավանդակի ԿՏ-ի պատկերները, օրգանիզմի կենսական նշանակության գործառույթների ցուցանիշները եւ արյան լաբորատոր անալիզների արդյունքները: Բացի այդ, հաշվի են առնվում պացիենտների տարիքը եւ սեռը, հայտնում է HighTech + -ը:

ԱԲ-ի տեղեկատվականությունը ստուգվել է ԱՄՆ-ից, Իրանից եւ Իտալիայից 295 պացիենտների բժշկական տվյալներով: Արդյունքում գիտնականները կարող էին համեմատել ԱԲ-ի դատավճիռը եւ արդեն իրականացվող բուժումը:

Թեստը ցույց է տվել, որ ԱԲ-ն կարողացել է ճշգրիտ որոշել նրանց, ովքեր վերակենդանացման բաժանմունքում բուժման կարիք ունեն:

«Արհեստական բանականությունը թույլ է տալիս վերլուծել մեծ քանակությամբ տվյալներ եւ կանխատեսումներ անել, որոնք միշտ չէ, որ ակնհայտ են բժշկի համար»,- բացատրում են գիտնականները: Համավարակի պայմաններում, երբ հիվանդացության մակարդակն անընդհատ աճում է, նման գործիքները հատկապես օգտակար են այն բժիշկների համար, ովքեր միաժամանակ պատասխանատու են մեծ թվով հիվանդների վիճակի համար:

Կլինիկական պրակտիկայում նման գործիքների օգտագործումը թույլ կտա հիվանդի բուժման առավել արդյունավետ ռազմավարություն ընտրել` ծանր բարդությունները կանխելու համար: Հաշվի առնելով COVID-19-ի բուժման միասնական կարգը եւ մասնագիտացված դեղամիջոցների բացակայությունը, ԱԲ-ն կարող է արժեքավոր օգնական լինել բուժաշխատողների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ