News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մինչեւ հունվարի 30–ը Մոսկվայում  նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը, որտեղ քննարկվելու են  տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ հարցերը։ Թե հանդիպումը ե՞րբ է տեղի ունենալու,  NEWS.am-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից փոխանցեցին, որ  հանդիպումը կլինի մոտ օրերս, ամսաթիվն ու ժամը դեռ ճշտվում են:

«Օրակարգում ընգծված չէ որեւէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք, այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում»,– հավելեցին փոխվարչապետի գրասենյակից։

Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունենալու վաղը՝ հունվարի 27–ին, որին հայկական կողմից մասնակցելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ռուսականից Կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը, իսկ ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆայեւը։

Հիշեցնենք՝ հունվարի 11–ին Մոսկվայում կայացած Փաշինյան–Պուտին– Ալիեւ հանդիպմանը կողմերը հայտարարությամբ  էին հանդես եկել, ընդգծելով, որ մինչեւ հունվարի 30–ը տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափական իրականացման նպատակով պետք է տեղի ունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստը։

Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի համատեղ հայտարարությունը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ