News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Միայն կարող եմ ձեզ տեղեկացնել, որ քննարկվում է Ազգային ժողովին ինքնալուծարման իրավունք տալու գաղափարը: Այս մասին հունվարի 26-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Նրա խոսքով` իշխող «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցությունում այս հարցը դեռ չի քննարկվել: «Այս հարցի վերաբերյալ մենք դեռ որոշում չունենք: Չի բացառվում, որ մենք քննարկենք այս հարցը մեր խմբակցության շրջանակներում եւ բացասական եզրակացություն տանք»,- նշեց Հովակիմյանը:

Ճշտող հարցին` արդյո՞ք այդ նախաձեռնությունը, այնուամենայնիվ, իշխող մեծամասնությանն է, պատգամավորը կարճատեւ դադարից հետո պատասխանեց. «Այո»:

Ի պատասխան եվս մի հստակեցնող հարցի այն մասին, թե ինչո՞ւ են իրենց մոտ նման գաղափար ծագել, պատգամավորը մի փոքր տարօրինակ կերպով պատասխանեց, որ այս տեսակի նախաձեռնությունը «հայկական» չէ: Ըստ նրա` այս հարցը քննարկվել է դեռ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու շրջանում: «Անձամբ ես ինքս ինձ համար այս հարցը դիտարկել եմ»,- նշեց խորհրդարանականը` այս նախաձեռնության վերաբերյալ մանրամասներ չհաղորդելով, քանի որ որոշում դեռ չկա:

Լրագրողները նկատեցին, որ քաղաքացիների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ իշխող դաշինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հրաժարական տալ հրաժարվելու պատճառով չգիտի` ինչպես ցրել խորհրդարանը եւ այդ պատճառով փորձում է հարցի լուծման այլընտրանքային ուղիներ գտնել: , «Կարող եմ ասել, որ դա միայն ձեր տպավորությունն է: Մյուսները եւս կարող են նման տպավորություն ունենալ, սակայն դա ոչ մի աղերս չունի իրականության հետ»,- մերկախոս հավաստիացրեց Վահագն Հովակիմյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ