News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 27-ի նիստում Արմեն Ղուլարյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության հունվարի 27-ի նիստի օրակարգում է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Արմեն Ղուլարյանն արդեն երկար ժամանակ կատարում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները:

Արմեն Ղուլայնանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց վստահության համար. «Գիտակցում եմ պատասխանատվության աստիճանը, համոզված եմ, որ այս պատասխանատու ժամանակահատվածում Կոմիտեի աշխատակազմի, մասնագիտական հանրության, ինչպես նաեւ պետական համակարգի իմ գործընկերների աջակցությամբ կկարողանանք իրականացնել մեր Կոմիտեի վրա դրված բոլոր պարտավորություններն ու ծրագրերը»:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմեն Ղուլարյանն ազատվել էր քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից:

Հիշեցնենք, որ 2020թ. փետրվարի 27-ի ՀՀ կառավարության որոշմամբ Վահագն Վերմիշյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից: Վահագն Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ