News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի, այսօր՝ հունվարի 27-ին, մերժել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Սարգսյանի պաշտպաններից Աշոտ Սարգսյանից։

Նա նշեց, որ դատարանի որոշմանը դեռեւս ծանոթ չեն։

Անդրադառնալով քրեական գործին՝ պաշտպանը նշեց, որ քրեական գործը հարուցվել է՝ շատ կասկածելի հիմքերով։

«2 անձ ցուցմունք է տալիս, որի հիման վրա քրեական գործ է հարուցվում՝ շատ կասկածելի հիմքերով, հենց այդ նույն օրն էլ օպերատիվ-հետախուզական միջոցառման մասին որոշում է կայացվում։ Ու հակաետախուզական մարմնի պետը սկսում է տեղեկություններ տալ Լեւոն Սարգսյանի մասին։ Ունենում են հեռախոսահամարը, գիտեն, որ Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում։ Առանց այդ հեռախոսահամարին զանգելու, առանց տեղեկանք կազմելու, որ զանգել են ու հեռախոսին չի պատասխանել։ Օրինակ՝ Գեւորգ Կոստանյանին մինչեւ հետախուզում հայտարարելը ժամանակ տվեցին ներկայանալու համար։ Հաջորդ օրն էլ գործը ներկայացնում են դատարան, առանց պաշտպանի էլ դատարանը հետախուզվող մարդուն կալանավորելու որոշում է կայացնում»,- նշեց Աշոտ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանը մեղադրվում է մոտ 12 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ նախկին պատգամավորը մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի եւ Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել եւ ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոտկեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մասքային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երեւան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը:

Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2018 թվականի հոկտեմբերից։

2019-ի նոյեմբերին Սարգսյանը Մոսկվայում հայտնաբերվել եւ տեղափոխվել է Հայաստան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ