News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր կողմից ստեղծվող քաղաքական կուսակցությունն իր թեկնածուի հետ մասնակցի ընտրություններին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արտակ Թովմասյանը:

Նա պարզաբանեց, որ ինքը չի հավակնում վարչապետի պաշտոնին, քանի որ միշտ հնարավորություն է ունեցել զբաղվել քաղաքականությամբ Ռուսաստանում կամ Ուկրաինայում, սակայն չի ցանկացել: «Սակայն եթե նման անհրաժեշտություն լինի, ես դա չեմ բացառում: Այժմ մենք ակտիվ քննարկումներ ենք անցկացնում եւ ցանկանում ենք մեր շարքերում տեսնել իրենց ոլորտներում կայացած մարդկանց»,-նշեց նա:

Թովմասյանի կարծիքով՝ իշխանություն պետք է լինեն ստեղծագործ մարդիկ, որոնք բարենպաստ պայմաններ են ստեղծում հանրության համար, այսինքն՝ ձեւավորում են տեխնոկրատ կառավարություն, որտեղ մարդկանց կուսակցական նախընտրությունները դեր չունեն: «Մենք կգործենք բացարձակ անկախ, այդ թվում՝ 17 կուսակցություններից անկախ: Ամեն դեպքում, այսօր չկա որոշում՝ միանալու Հայրենիքի փրկության շարժմանը, չնայած նրան, որ նման առաջարկ եղել է: Դա կապված է նրա հետ, որ հանրության մի մասը նրանց մեջ տեսնում է «նախկինների»: Մենք ցանկանում ենք դառնալ հանրությունը միավորող քաղաքական կուսակցություն: Մեր միակ նմանությունը գործող իշխանության հրաժարականի պահանջն է: Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանին, նա անկախ, կշռադատված մարդ է եւ արժանի թեկնածու: Մենք կգործենք բացառապես օրենքի շրջանակում, կապացուցենք մեր արժեքը ոչ թե փողոցի, այլ գործի միջոցով»,-նշեց հիմնադրամի հիմնադիրը:

Նա գործող իշխանությանը կոչ արեց գիտակցաբար հրաժարական տալ եւ ձեւավորել ժամանակավոր կառավարություն: «Պարտված եւ բոլոր ոլորտները ձախողած իշխանությունը չի կարող մնալ: Դա մեր ժողովրդի, այդ թվում սփյուռքի արժանապատվության հարցն է: Ինչպե՞ս կարելի է ասել, որ հայ ժողովուրդը փախուստի է դիմել մարտի դաշտից: Անձամբ իմ որդին կամավորագրվել է, եւ ինձ համար դրանք անընդունելի հայտարարություններ են: Պետք է վերականգնել հանրության միասնականությունը»,-եզրափակեց Թովմասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ