News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հերքել է նոր կորոնավիրուսի համավարակի հարցում իր մասնակցության մասին հաղորդագրությունները: Այդ մասին նա հայտարարել է գերմանական Suddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում:

Ձեռնարկատերը նշել է, որ մարդիկ փնտրում են «հեշտ լուծումներ» եւ հարց են տալիս՝ արդյո՞ք ինչ-որ մեկը կանգնած է համավարակի հետեւում: Բացի այդ, Գեյթսը պատմել է, որ նրա հիմնադրամն արդեն բախվել է պոլիոմելիտի դեմ պայքարի ժամանակ պատվաստումների նկատմամբ մարդկանց անվստահության հետ:

Այդպիսի մոլորությունների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է դիմել ազդեցիկ մարդկանց, հասարակության ներկայացուցիչներին կամ կրոնական առաջնորդներին, քանի որ միայն նրանք կարող են բացատրել բնակչությանը պատվաստանյութի առավելությունները:

Գեյթսը նաեւ կանխատեսել է համավարակը, որը տասն անգամ ավելի վտանգավոր է COVID-19 ներկայիս համավարակից, հաղորդում է Գազետա.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ