Աշխարհահռչակ բռնցքամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Իսրայել Հակոբկոխյանը երեկ՝ փետրվարի 1-ին, սրտի կաթված է ստացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Գոռ Սաղոյանը:

«Ապօրինի քաղաքական հետապնդման հետեւանքները. Իսրայել Հակոբկոխյանը երեկ սրտի կաթված է ստացել. Փառք Աստծուն, հիմա ամեն ինչ կարգին է»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին քաղաքացիները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Կառավարության շենքի մոտ որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ անձինք  փորձել են մուտք գործել շենք։

Այս դեպքից հետո երկու տասնյակից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել, որոնց թվում՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Տիգրան Չոբանյանը և Վահագն Չախալյանը բերման են ենթակվել։ Նրանք ձերբակալվել են, եւ  նրանց շենք-շինություն զավթելու փորձ կատարելու մեղադրանք է առաջադրվել:

Ձերբակալված 5 անձինք ազատ են արձակվել: