Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը վայր է դրել խմբակցության քարտուղարի իր լիազորությունները: Այս մասին այսօր` փետրվարի 9-ին Երեւանի ավագանու նիստի սկզբում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը: Խաչունցի փոխարեն այս պաշտոնում ընտրվել է Արմեն Գալջյանը:
Հիշեցնենք, որ Խաչունցը խաղացել էր գլխավոր դերերից մեկը հանրության կողմից բացասաբար ընդունված ֆուտուրիստական «ներկայացման» մեջ` այն «մշակութային հեղափոխության» սկիզբ անվանելով:




























