Սակարկությունների ժամանակ բիթքոինի արժեքն աճել է 4,15 տոկոսով եւ բարձրակետին հասել 51,2 հազար դոլարի: Այս մասին վկայում են Coindesk հարթակում սակարկությունների տվյալները:
Այսպիսով, կրիպտոարժույթի գինը կրկին թարմացրել է պատմական առավելագույնը:
Բիթքոինի աճը դանդաղել էր մինչեւ 3,3 տոկոսով եւ 50,772 հազար մակարդակում էր:
Բիթքոինը բլոքչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված նույնանուն կրիպտոարժույթի ապակենտրոնացված համակարգ է, որը կարող է ձեռք բերել (թողարկել) համակարգի մասնակից ցանկացած օգտատեր: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել համակարգի նոր բլոկներ:




























