News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Փետրվարի 23-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մի խումբ զինծառայողների ծնողներ ու հարազատներ փորձել են խոչընդոտել արձակուրդի նպատակով տուն արձակված պարտադիր ժամկետային զինծառայողների վերադարձն իրենց զորամասեր։ Այս մասին հայտարարություն է տարածել ՊՆ-ն:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Զորամասի տարածքում տեղի է ունեցել անկարգություն, որի ընթացքում մի խումբ զինվորներ, դրսում հավաքված ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, իսկ մի քանիսն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, ինքնակամ լքել են զորամասի տարածքը։

Այժմ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Տեղի ունեցածի կապակցությամբ զորամասի հրամանատարության կողմից նշանակվել է ծառայողական քննություն, իսկ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների առնչությամբ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար։

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցածն ու քաղաքացիներին հորդորում ձեռնպահ մնալ նմանատիպ գործողություններ հրահրելուց, առավել ևս՝ ռազմական դրության պայմաններում և հետպատերազմյան վերականգնման ու վերակազմավորման փուլում գտնվող ԶՈՒ կենսագործունեությունը խաթարող քայլերից, որոնք ակնհայտորեն վտանգում են այս բարդ շրջանում պետության անվտանգությանն առնչվող խնդիրների կատարումը։

Հարկ ենք համարում նշել, որ բոլոր այսօրինակ դեպքերում, երբ առկա կլինեն օրենքի խախտման հանգամանքներ, տարվելու են համապատասխան աշխատանքներ՝ այդ արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Պետությունը հրաժարվում է բացահայտել լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանությունը. Ծովինար Նազարյան
Արդարադատության համակարգը մեծ անակնկալ կաներ մեզ, եթե չարհամարհեր ՄԻԵԴ-ի քննադատությունը եւ չշարունակեր «նախկիններից» եկած ավանդույթը…
Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան
2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում...
Ամենաշատ