News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռուսական լրատվամիջոցները չեն անտեսել Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Ներկայացնում ենք մի շարք լրատվամիջոցների հրապարակումների ամփոփումը Երեւանում իրավիճակի վերաբերյալ:

«Նիկոլ Փաշինյանը պայթել է 10 տոկոսով», այսպես է վերնագրել իր հոդվածը «Կոմերսանտը»: 

«Ադրբեջանի դեմ պատերազմում պարտությունից անմիջապես հետո Հայաստանում սկսված քաղաքական ճգնաժամը հինգշաբթի հասավ բարձրակետին: Այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննդատելու համար հեռացրեց Գլխավոր շտաբի պետի տեղակալին, տասնյակ բարձրաստիճան զինվորականներ՝ Գլխավոր շտաբի պետի գլխավորությամբ պահանջեցին նրա հրաժարականը: Վարչապետը հեռացրեց Գլխավոր շտաբի պետին՝ հայտարարելով, որ երկրում ձեռնարկվել է ռազմական հեղաշրջման փորձ, եւ որ իր հրաժարականի մասին որոշում կարող է ընդունել միայն հայ ժողովուրդը: Երեւանի կենտրոնում երկու հանրահավաք էր անցկացվում՝ վարչապետի հակառակորդների եւ կողմնակիցների, ընդ որում՝ ընդդիմությունն իր ցույցն անժամկետ է հայտարարել: Ճգնաժամի կարգավորմանը միացավ Ռուսաստանը՝ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ ունեցան Երեւանում իրենց գործընկերների հետ», նշում է պարբերականը:

«Ռազմական հեղաշրջման փորձը, որից հետո վարչապետը փողոց հրավիրեց իր կողմնակիցներին, ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի հակառակորդների պահուստում չկա  նոկաուտի ենթարկող հարված, որը կարող է ապահովել նրա արագ հեռացումը,- «Կոմերսանտի» հետ զրույցում ամփոփել է Սերգեյ Մարկեդոնովը: - 2018 թվականի հեղափոխությունից հետո իր կողմնակիցների զգալի մասին կորցրած Փաշինյանն, այնուամենայնիվ, ունի հանրության այնքան էլ ոչ փոքրաթիվ խմբերի աջակցությունը: Ավելին՝ վերջին հարցումներով նա շարունակում է մնալ ամենահանրաճանաչ քաղաքական գործիչը մյուսների՝ դեռեւս ավելի ոչ հանրաճանաչ դեմքերի ֆոնին»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը սոսկ ժամանակի հարց է: Բանը միայն այն է, թե վարչապետին որքան ժամանակ է մնացել երկիրը կառավարելու համար, հայտարարել է ՌԳԱ Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի ղեկավար, ակադեմիկոս Ալեքսեյ Արբատովը «ՌԻԱ Նովոստիի» տելեգրամ ալիքի հետ զրույցում: «Փաշինյանը սկզբնական շրջանում կհենվի ուժայինների վրա, սակայն կառավարության ղեկավարը բավարար թվով կողմնակիցներ չունի իշխանությունը պահելու համար»,- կարծում է նա:

«Փաշինյանը ի վիճակի չէ լուծել քաղաքական ճգնաժամը, իսկ այն ինքն իրեն չի ներծծվում: Օրենքի շրջանակներում կարգուկանոնի պահպանման եւ քաղաքական գործընթացը շարունակելու միակ ելքը Փաշինյանի կամավոր հրաժարականը, արտահերթ ընտրությունները եւ կառավարության ամբողջական վերաբեռնումն է:

Բայց այստեղ ամբողջ խնդիրը երաշխիքներն են: Ոչ ոք չի կարող երաշխավորել Փաշինյանին, որ այս դեպքում նա դատարանի առջեւ չի կանգնի որպես պետական ​​դավաճան: Եվ դա դեռ 2018-ի իրադարձությունների ֆոնին եւ 2008-ին Սերժ Սարգսյանի ընտրություններից հետո զանգվածային բողոքների ճնշման համար Ռոբերտ Քոչարյանին նստեցնելու նրա փորձերի ֆոնին:

Ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Բրյուսելը, ո՛չ Մոսկվան չեն կարող երաշխիքներ տալ Փաշինյանի համար, իսկ ամբոխը փողոցում, որը դեռ երեկ նրան երկինք էր բարձրացնում, այժմ պարզապես ատում է նրան: Sic transit gloria mundi («այդպես է անցնում աշխարհիկ փառքը»), եւ Փաշինյանն այլեւս լավ քայլեր չունի այս խաղում»,- գրում է The Moscow Post-ը:

«Հայաստանում քաղաքական ճգնաժամը նոր շրջադարձ է ստացել. դիմակայության մեջ է ներքաշվել Գլխավոր շտաբի ավագ սպայական կազմը: Չնայած թվացյալ ինքնաբուխությանը` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավ հասկանում է, թե ինչ է նա գնում. սրացման հերթական ցիկլը պետք է թաքցնի երկրի կառավարման թերությունները եւ թաքցնի այն փաստը, որ բնակչությանը շուտով կհարվախժծի տնտեսական ճգնաժամը»,- գրում է «ՌԻԱ ՖԱՆ»-ը: «Քիչ հավանական է, որ ամբողջ հայկական գեներալիտետը մաքրվի: Ամենայն հավանականությամբ, Օնիկ Գասպարյանն անձնական պատասխանատվություն կստանձնի եւ կա՛մ կպայմանավորվի վարչապետի հետ, կա՛մ միայնակ կհեռանա: Սակայն քանի դեռ այս հարցը չի լուծվել, հարցականի տակ կմնան ինչպես հայկական պետության սահմանների անվտանգությունը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Կարելի է փաստել նաեւ, որ Փաշինյանը շարունակում է բավականին վստահորեն պահել փողոցը` ինչի շնորհիվ ընդդիմության բողոքը կրկին չհաջողեց: Վարչապետը բավականին արագ գիտակցեց այս փաստը, ինչով բացատրում է արտահերթ խորհրդարանական ընտրություններից նույնքան արագ հրաժարումը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ