News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ-ում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, երբ փաստացի տեղի է ունենում Սահմանադրության կոպիտ ոտնահարում. ընդ որում Սահմանադրությունը ոտնահարվում է պետական մակարդակով։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Գլխավոր շտաբի պետին հեռացնելու հակասահմանադրական որոշմամբ վարչապետը Հանրապետության նախագահի անունից փորձում է ընդունել Գլխավոր Շտաբի պետին հեռացնելու հրամանագիր՝ իրավունքի ուժով: Մինչդեռ ոչ վարչապետը, ոչ էլ Հանրապետության նախագահը չունեն լիազորություն դադարեցնելու Գլխավոր շտաբի պետի լիազորությունները։ Նախկինում ես և իմ գործընկերները անդրադարձել ենք ընթացակարգային խնդիրներին, մինչդեռ պարզվեց, որ պետական կառույցները միգուցե նաև լավ չեն ընկալում խնդրի բովանդակային կողմը։

Այսպես, Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ: Իսկ Սահմանադրությունը ոչ հանրապետության նախագահին, ոչ վարչապետին չի տալիս ԶՈւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու լիազորություն, ավելին սահմանադրությունը չի էլ նախատեսում գլխավոր շտաբի պետի լիազորությունները դադարեցնելու հնարավորություն՝ զինված ուժերն անձեռնմխելի պահելու նպատակով։ Ո՛չ Սահմանադրության 133-րդ հոդվածը և ո՛չ էլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածը գլխավոր շտաբի պետի վաղաժամկետ ազատելու դեպքեր չեն նախատեսում, ինչը Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի պահանջ է։ Իսկ Սահմանադրության 139-րդ հոդվածը սահմանում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին նշանակելու եւ ազատելու դեպքերը և կարգը, որոնցում Գլխավոր շտաբի պետին ազատելու լիազորություն նախատեսված չէ։

Այս ամենին զուգահեռ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1518 որոշումը ամբողջությամբ բացահայտել է Հանրապետության նախագահի լիազորությունները, որում խոսվում է ՀՀ Նախագահի Գլխավոր շտաբի պետ նշանակելու, և ոչ երբեք ազատելու լիազորության մասին։ Հետևաբար, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու գործընթացը ամբողջությամբ հակասահմանադրական է, և չի կարող առաջացնել իրավական հետևանքներ, սակայն դա չի ազատում Հանրապետության նախագահին այդ հանգամանքը հաստատելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու պարտավորությունից։ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության պահպանմանը հետևելը չի կարող սահմանափակվել Սահմանադրական դատարան դիմելու հայեցողական լիազորությամբ: Նա պետք է առաջին հերթին իրականացնի իր լիազորությունները։

Ըստ էության, այս ողջ գործընթացը նույնիսկ կարելի է անվանել պետական մակարդակով հակասահմանադրական «հեղաշրջում», քանի որ Սահմանադրությունը ոտնահարվում է հենց այն պահպանելու պարտականություն ունեցողների կողմից։

Այսօր սա պետք է լինի ընդդիմադիր հարթակի թիվ մեկ օրակարգը՝ չթողնել երկիրը տանեն կոլապսի։ Եթե մենք ուշքի չգանք, կանգնելու ենք երկիրը կորցնելու լուրջ վտանգի առջև։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ