News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի հանդիպել մեզ հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Նշենք, որ փոխվարչապետն այս պահին Գորիսում է։ Նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ այս կամ այն կերպ իրենք հասնելու են հանգուցալուծման, որովհետեւ շատ հստակ է՝ ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը. «Մենք պետք է նաեւ պատրաստ լինենք մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, իսկ վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը»։

Գորիսի փոխքաղաքապետն ասաց, որ իրենք ընդհանրապես ցանկություն չունեն Ավինյանի հետ հանդիպելու. «Իր ասածները ես լուրջ չեմ ընդունում։ Ավինյանը մեզ հետ չի հանդիպել, չեմ կարող ասել՝ այստեղ ինչ է անում, երեւի փիառով է զբաղված։ Մենք ընդհանրապես ցանկություն չունենք իր հետ հանդիպելու»։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքում բանակցություններն առավոտից վերսկսվել են։

ՀՀ Պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնել են, որ ադրբեջանական զորքը շարունակում է մնալ Հայաստանի պետական սահմանի ներսում՝  Սյունիքի եւ Գեղարքունիքի հատվածներում։

Նախարարության լրատվական բաժնի փոխանցմամբ՝ բանակցություններին  հայկական կողմն իր դիրքորոշումը հստակ հայտնել է՝ պնդելով, որ «դրանք մեր տարածքներն են, եւ մենք չենք պատրաստվում դրանցից անգամ մեկ մետր հետ քաշվել, իրենք պարտավոր են հեռանալ»։

Նշենք, որ նախօրեին բանակցություններ էին տեղի ունեցել հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ։

Հիշեցնենք նաեւ, որ նախօրեին հրավիրված ԱԽ նիստում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Սյունիքի եւ Գեղարքունիքի դեպքերի առնչությամբ դիմելու է ՀԱՊԿ–ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Գերմանացի իրավապաշտպանները Բոննի կոնֆերանսի մասնակիցներին կոչ են անում պահանջել Բաքվից ազատ արձակել հայ բանտարկյալներին
Գերմանահայ կենտրոնական խորհրդի նախագահ Ջոնաթան Սպանբենբեգը կոչ է արել համաժողովի մասնակիցներին, միջազգային հանրությանը եւ իրավապաշտպան...
Հայաստանի ԱԳՆ-ի կայքում դեռևս բացակայում են «Լեռնային Ղարաբաղ» և «44-օրյա պատերազմ» բաժինները
Տարօրինակ զուգադիպությամբ նյութերն անհետացել են անմիջապես այն բանից հետո, երբ Բաքուն հայտարարեց, թե իրենք «խնդիր են տեսնում Հայաստանի արտգործնախարարության կայքում»...
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ ԼՂ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ 2 երկրների մասնակցության մասին հայտարարությանը
Բառացիորեն 2020 թվականի աշնանը զինված հակամարտության առաջին իսկ օրերից ռուսական կողմը գործադրեց...
Զոհված զինծառայողների ծնողների՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու ծրագիրը կշարունակվի. Նոր որոշում
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշում կայացվեց, որով կապահովվի...
Ամենաշատ