News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Մեր ժամանակներում բանակը պատշաճ կերպով սնվում էր: Այս մասին հունիսի 8-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: «Եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է նախկինների մասին, ապա ինքը երեք տարի պետք է լավ կերակրեր զինվորներին: Երբ տղային զորակոչում են բանակ, նրան պետք է լավ կերակրել, տղամարդավարի կոփել, հայրենասեր դաստիարակել:

Իսկ երբ գալիս է նոր ղեկավարը եւ անընդհատ ասում է, որ նախորդը վատն էր, իսկ ես լավն եմ, դա բարոյական չէ: Դա քաղաքական մարմնավաճառություն է: Դուք հիմնվիր արդեն ստեղծվածի վրա եւ զարգացրու»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ նախընտրական քարոզարշավի ժամանակ նախկին իշխանություններին կրկին մեղադրեց բանակը վատ պահելու մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ