News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 31
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում հյուրընկալել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ, պատվավոր պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հովհաննես Սարուխանյանին և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրն ու հուշամեդալը:

Քաղաքապետարանից NEWS.a-ին հայտնում են, որ կարևորելով վաստակավոր գործչի ներդրած նշանակալի ավանդը առողջապահական համակարգում, բժշկագիտության ոլորտում՝ քաղաքապետ Մարությանը քաջառողջություն ու անսպառ եռանդ է մաղթել նրան:

«Շնորհակալ ենք Ձեզ երկար տարիներ մեր բնակիչներին կարևոր ծառայություն մատուցելու, բժիշկների մի քանի սերունդ կրթելու համար և, որ կարևոր է, Դուք այսօր էլ նույն նվիրվածությամբ շարունակում եք Ձեր շնորհակալ առաքելությունը: Մեր ավագանու անդամների ու քաղաքացիների անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ»,- նշել է քաղաքապետը:

30-ից ավել բժշկական գիտությունների դոկտորների ու թեկնածուների ապագան կերտած, ինչպես նաև բազմաթիվ կյանքեր փրկած պրոֆեսորի համար Երևանի պատվավոր քաղաքացու կոչումն առավել քան պարտավորցենող է:

«Հարգարժան քաղաքի պատվավոր անդամ, դրանից բարձր կոչում մարդու համար չկա: Այս պարգևն ինձ ավելի երիտասարդացրեց, ավելի պնդացրեց»,- նշել է Հովհաննես Սարուխանյանը:

Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու որոշումը Երևանի ավագանին կայացրել էր մայսի 25-ի նիստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ