News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 03
Տեսնել լրահոսը

Հայաստան դաշինքի պատգամավորության թեկնածու, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննող քրեական գործով մեղադրյալ Ա. Չարչյանի պաշտպանության կողմն այսօր հայտարարություն է տարածել` չհիմնավորված կերպով պնդելով, որ «որևէ դեպքում քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի ստուգողական գործողությունները»: Այս մասին պարզաբանում է տարածել ՀՔԾ-ն։

Պարզաբանման մեջ նաեւ ասվում է. «Այս կապացությամբ հարկ ենք համարում նշել, որ իրենց պաշտպանյալի անմեղության վերաբերյալ այս փուլում նմանատիպ հայտարարություններ կատարելն ընդամենը պաշտպանների կողմից տվյալ գործի վերաբերյալ հանրային կարծիք ձևավորելու անհեռանկար փորձ է, քանի որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ պարզորոշ կերպով նշվում է, որ քրեական գործի հարուցման հիմք են հանդիսացել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող Հայաստան դաշինքի թեկնածուի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերը:

Մասնավորապես, ներկայացված զեկուցագրում նշված հանգամանքները, ինչպես նաև քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու նպատակով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութերի նախապատրաստման փուլում վարույթն իրականացնող մարմինն իրականացրել է անհրաժեշտ գործողություններ, այդ թվում` ձեռք է բերել Փաստերի ստուգման հարթակում (FIP) առկա` տվյալ իրադարձության վերաբերյալ հրապարակումներ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված օրինական առիթի, այն է` վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալների, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկված վերոնշյալ հրապարակումներում առկա` ենթադրյալ հանցագործության մասին վկայող բավարար հիմքերի պայմաններում որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին:

Այսպիսով` փաստաբաններին կոչ ենք անում դուրս չգալ մասնագիտական էթիկայի սահմաններից և զերծ մնալ վարույթն իրականացնող մարմնի օրինական գործունեությունը կասկածի տակ առնող հայտարարություններ կատարելուց:

Ավելի վաղ Արմեն Չարչյանի փաստաբաններից Էրիկ Ալեքսանյանը արձագանքելն էր այդ գործով դատախազության պարզաբանմանը:

«Դա բացարձակ սուտ է». Էրիկ Ալեքսանյանը՝ Արմեն Չարչյանի գործով դատախազության պարզաբանման մասին

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատ Միրզոյանի ծեծի գործով դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել. Փաստաբան
Ճնշումները, իրենց առաքելությանը հավատարիմ Դատավորների նկատմամբ շարունակվում են, այս անգամ հերթը...
Երևանի ավագանու անդամի վիճակը ծանր է, միացված է արհեստական շնչառության սարք
Կիրակի օրը հարձակվել են Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանի վրա։ Մոտ մեկ տասնյակ դանակի հարվածներ…
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների փոխանցումը
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն...
Ղրղզստանում կալանավորել են նախկին վարչապետ Սարիեւին «Կումտորի» գործով
Ղրղզստանի նախկին վարչապետ Թեմիր Սարիեւը կալանավորվել է կոռուպցիայի գործով...
Մեկ օրում բացահայտվել է 66 հանցագործություն. Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 7 հետախուզվող
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության՝ 3, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք…
Առուշանյանի կալանավորման վերաքննիչ բողոքի քննող դատավորի ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է․ պաշտպան
Ինձ համար պարզ է նաև, թե բողոքի արդյունքում ինչ որոշում են կայացնելու․․․