ՌԴ Ամուրի մարզում ուսումնամարզական թռիչքի պահին «Տու-95» ռազմավարական ռմբակոծիչ է կործանվել։ Այս մասին, հղում անելով ՌԴ ռազմական գերատեսչությանը, տեղեկացնում է Ura.ru-ն։

Ռազմական օդանավն ընկել է ամայի վայրում։ Բորտում գտնվող յոթ զինծառայողներից վեցը զոհվել են, իսկ միակ ողջ մնացածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Պաշտպանության նախարարության պարզաբանմամբ՝ ինքնաթիռում զինամթերք չի եղել։

Աղետի բոլոր հանգամանքներն ու պատճառները պարզելու նպատակով դեպքի վայրում աշխատում է ՌԴ Օդատիեզերական ուժերի հատուկ հանձնաժողովը։