Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:  Այս մասին  հայտնում է  shamshyan.com-ը:

Ժամը 20:30-ի սահմաններում, Տաշիր քաղաքից դեպի Բլագադարնոյե գյուղի սկզբնամասում, Վանաձորի բնակիչ, 23-ամյա Գարեգին Մանուկյանի վարած՝ խոտով բարձված, ԳԱԶ-53 մակնիշի ավտոմեքենան ընթանալիս, խոտի վրա նստած, Դաշտադեմ գյուղի բնակիչ, 36-ամյա Ահարոն Թանգամյանը՝ ըստ նախնական տեղեկությունների, վայր է ընկել:  

Ընկնելու հետևանքով Ա. Թանգամյանը տեղում մահացել է:  

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: