News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ընդունված է համարել, որ ճանաչողական գործառույթը տարիքի հետ աստիճանաբար վատանում է, սակայն ամերիկացի գիտնականները կասկածի տակ են դրել այս հիմնավորումը: Փորձագետները պարզել են, որ տարեց մարդկանց մոտ մտավոր որոշ ունակություններ կարող են բարելավվել, հայտնել է Planet-today-ը:

ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի հետազոտողները հրապարակել են գիտական ​​աշխատանքի արդյունքները, որին մասնակցել է 58-98 տարեկան ավելի քան 700 մարդ: Գիտնականներին հետաքրքրում էր, թե ինչպես են տարիքի հետ փոխվում կողմնորոշման, նախազգուշացման եւ գործադիր արգելակման համար պահանջվող ուշադրության բաղադրիչները:

Հոդվածում, որը հրապարակվել է համալսարանի բժշկական կենտրոնի gumc.georgetown.edu կայքում, նշվում է, որ այս բոլոր բաղադրիչները գործում են մեքենա վարելիս: «Երբ մարդը մոտենում է խաչմերուկին, նրա մտքում նախազգուշացում է միանում: Կողմնորոշումը թույլ է տալիս ուշադրությունը արագ տեղափոխել հետիոտնի կամ հանկարծակի հայտնված ինչ-որ առարկայի վրա: Գործադիր արգելակումը պահանջվում է կենտրոնանալ վարելու վրա եւ չշեղվել արտաքին տարբեր գործոններից», - պատմում են գիտնականները:

Հետազոտությունները ցույց են տվել, որ տարիքի հետ մեկտեղ այս համակարգի միայն մեկ բաղադրիչն է վատանում՝ նախազգուշացման ունակությունը: Այլ գործառույթները, ընդհակառակը, կարող են բարելավվել: Նոր տվյալները, ինչպես ընդգծել են նախագծի հեղինակները, կօգնեն բարելավել ուղեղի ծերացման գործընթացի ընկալումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ