News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հիշողությունը կորցրած անգլախոս կնոջը Խորվաթիայում արջերով լի հեռավոր Կրկ կղզում են հայտնաբերել: Նա այնտեղ անցկացրել է մի քանի օր եւ չի կարողացել հիշել, թե ինչպես է հայտնվել այդ տեղում, հայտնում է The Sun-ը:

Ժայռերի մեջ մի կնոջը գտած ձկնորսը փրկարարների է կանչել: Նրան հանելու համար պահանջվել է ամենագնացներով մասնագետների մի ամբողջ թիմ, որը ստիպված է եղել մի քանի կիլոմետր քայլել ժայռերի վրայով:

60-ամյա կնոջ դեմքը ծածկված է եղել արյունով եւ քերծվածքներով, նրա ինքնությունն ու ազգային պատկանելությունը պարզված չեն: Նա չի հիշել իր անունը կամ ինչպես է հայտնվել կղզում: Ոչ անձնագիր, ոչ այլ փաստաթղթեր ամնեզիայով տառապող կնոջ մոտ չեն եղել: Նա ջրազրկված եւ հյուծված է եղել: Փրկված կինը հոսպիտալացվել է:

Փորձագետների կարծիքով՝ կինը մի քանի գիշեր է անցկացրել ժայռերում: Ընդ որում, մերձակայքում շատ արջեր են բնակվում: «Տարօրինակ է, որ նա ընդհանրապես հայտնվել է այդ տարածքում: Սա ծոցի շատ դժվարամատչելի հատված է, որն առանձնանում է աներեւակայելի սուր ժայռերով՝ դրանք բառացիորեն շեղբերի պես կտրում են կոշիկների ներբանները»,- ասել է տեղի բնակիչը:

«Այս տարածքը նույնիսկ կենդանաբնակ չէ, բացառությամբ վայրի խոզերի եւ արջերի, որոնք այստեղ են գալիսն սնունդ փնտրելու»,- ընդգծել է նա: Նա նշել է, որ այդ տարիքի կինը դժվար թե կարողանար լողալ նման տարածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ