News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ես որեւէ զգացողություն չունեմ, որ 44-օրյա պատերազմից դասեր են քաղվել, զգացողություն չունեմ, որ Հայաստանում առկա հանրային քննարկումները մտել են մի հուն, որտեղ բոլորն անկեղծ են եւ ասում են, թեն ինչու է այս ամենը եղել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Անկեղծությունն ամբողջությամբ բացակայում է հանրային քաղաքական քննարկումներից, դա նշանակում է, որ մեկ տարում դասեր քաղելու մասին խոսակցություններն անիմաստ են:

Ինչ վերաբերում է պատերազմի պատասխանատուներին, դուք գիտեք, որ պատերազմը տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական տանդեմի պլանով, ծրագրով, ամբողջ աշխարհի աչքի առջեւ: Այդ սպառնալիքները, որ կան մեր պետականության, մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ, այսօր էլ կան»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք տեղյակ է, թե ինչ դրական ազդակներ են իրար փոխանցում Էրդողանն ու Փաշինյանը, Մարուքյանը պատասխանեց. «Ես տեղեկություն չունեմ, ես էլ ձեզ պես մամուլից եմ հետեւում:Իմ ընկալումն այն է, որ հարեւան երկրների հետ որեւէ ձեւով դիալոգ սկսելու միտված քայլեր են փորձում անել, բայց որքանով են դրանք ճիշտ կազմակերպված, դա առանձին քննարկելու թեմա է, բայց ոչ այսօր:  Երկու տարբերակ կա՝ կամ պատերազմ հայտարարել հարեւան երկրներին, կամ խոսել այն մասին, որ դու  խաղաղություն ես ցանկանում եւ պատերազմի նախաձեռնողը չես: Այսօր էլ Ադրբեջանը պնդում է, որ պատերազմը Հայաստանն է սանձազերծել, հետեւաբար կարեւոր է, որ հայկական կողմը խոսում է խաղաղությունից, ասում է՝ ես պատրաստ եմ խաղաղության, դուք պատրա՞ստ եք, թե ոչ: Այդ երկրները ցույց են տալիս, որ պատրաստ չեն՝ տարբեր նախապայմաններ առաջ քաշելով: Ես չեմ հասկանում այդ քննարկումը, որ անդադար ասվում է՝ այ քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան են հարձակվել, մենք ինչ կարող ենք անել: Այսինքն ի՞նչ պետք է անենք, պետք է պատերազմ հայտարարե՞նք իրենց: Մենք պատրա՞ստ ենք այդ պատերազմին: 1915-ին Ցեղասպանություն է եղել, 2018-ին հայ-թուրքական հարաբերություններ են եղել, դեսպան ենք ունեցել Թուրքիայի: Հետեւաբար պետք չի դրանք իրար հետ խառնել: Խոսել հարեւանների հետ մի բան է, քո երկրի անվտանգությունն ամրացնելը մեկ այլ բան է: Հարեւանի հետ խոսելը չի խանգարում բանակդ ամրացնելուն: Բանակդ ամրացրու, ՞վ է ձեռքերդ բռնել, զենք առ, տնտեսությունդ վերականգնի, ո՞վ է ձեռքերդ բռնել, խրամատներդ փորիր, ինժեներական գործդ արա, դա ինչ կապ ունի ում հետ ես խոսում: Տնային աշխատանքը պետք է արվի, մեկը մյուսի հետ կապ չունի: Մյուս կողմից շատ մեծ դիվանագիտական աշխատանք կա տանելու: Եթե մենք լավ կազմակերպված ու հետեւողական լինենք, կարող ենք նաեւ պատասխանատվության հարց բարձրացնել միջազգային քրեական տարբեր ատյաններում, նաեւ տարբեր երկրներում համընդհանուր իրավազորության ներքո»,-ընդգծեց Մարուքյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ