News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության նահանգներից մեկում հաճախացել են կախարդության մեջ մեղադրվող կանանց սպանությունները, հայտնում է AFP-ն:

Տեղական իշխանությունների խոսքով՝ սեպտեմբերի սկզբից Հարավային Կիվու նահանգի երեք շրջաններում կենդանի հրկիզվել կամ լինչի դատաստանի է ենթարկվել ութ կին: «Մենք հունիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում կախարդության 324 մեղադրանք ենք գրանցել»,-ասում է «ԶԼՄ-ներում կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունից Նելլի Ադիջան:

Միայն Կալեհե շրջանում գրանցվել է 114 դեպք, այդ թվում՝ հինգ կին ողջ-ողջ այրվել են, չորսը տարվել են անհայտ ուղղությամբ, այսպես կոչված, ինքնապաշտպանական ջոկատների կողմից:

Հարավային Կիվուն գտնվում է երեք գավառների աղեղում, որոնց երկար տարիներ վերահսկել են զինված խմբերը, որոնցից շատերը քառորդ դար առաջ տեղի ունեցած տարածաշրջանային պատերազմների ժառանգությունն են:

Նահանգի մայրաքաղաք Բուկավուի գյուղական շրջանների զարգացման ինստիտուտի տնօրեն եւ սոցիոլոգիայի պրոֆեսոր Բոսկո Մուչուկիվան ասում է, որ «կախարդների որսի» աճը պայմանավորված է կառավարման վակուումով: «Այս երեւույթը վերակենդանանում է, քանի որ պետությունը չի կատարում իր հիմնական խնդիրները՝ ոստիկանությունն ու արդարադատության համակարգը չեն կատարում իրենց աշխատանքը»,- ասել է նա:

Նա հավելել է, որ հարձակումներն իրականացնում են «բաջակազիները»` կեղծ քարոզիչները կամ ինքնակոչ էքստրասենսները, հիմնականում կանայք, ովքեր ապրում են տեղերում եւ պնդում են, որ կարողանում են կախարդների հայտնաբերել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ