News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սա ոչ թե ԱԺ նախագահի, այլ վարչապետի հեղինակած նախագիծն է: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը` անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենքի նախագծին, որով իրավորանքի համար նախկին 1 միլիոնի փոխարեն այժմ վիրավորանք հասցնողը կվճարի մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն, մինչև 6 միլիոն դրամ։

«Շատերը նշում են, որ սա ԱԺ նախագահի հեղինակած օրինագիծն է, սակայն ով որ գիտի իշխանականն բուրգը, պետք է հստակ իմանա, որ այստեղ բացի վարչապետից այլ անձերի վերաբերած օրինագծերը դրանք վարչապետի օրինագծերն են, ուղղակի տարբեր անուններով կարող  են հանդես գալ: Այսինք ինչ, մտածում ե՞ք ԱԺ նախագահը, առանց վարչապետի հանձնարարականի այդպիսի օրինագիծ  կբերե՞ր: Սա վարչապետի օրինագիծն է այլ անունով ներկայացված: Երկրորդը, ընդհանրապես, վիրավորանքի եւ զրպարտանքի դեպքում իհարկե պետք է լինեն քաղաքացիական օրենքով պետք է լինի որոշակի սահմանափակումներ, բայց առաջին հերթին ինչպես ցանկացած բնագավառում` դա կլինի կոռուպցիա, թե հայհոյանք, թե ինչ, ինչպես պատմությունն է ցույց տալիս, որ առաջին հերթին այդ վիրավորանքից ու զրպարտությունից պետք է զերծ մնան իշխանությունները` իրենց օրինակով ցույց տան բարեվարքության կանոնները:

Ամենաշատ վիրավորանքներ հակառակորդներին հասցնում են իշխանությունները այս երեք տարվա ընթացքում, իսկ ընդդիմություն եղած ժամանակ այսպիսի վիրավորանքներ ու զրպարտություններ չի արել երբեւէ որեւէ ընդդիմություն չի արել, ինչ-որ արել է այսօրվա իշխանությունը եւ վարչապետն իր օրաթերթով եւ իր հռետորաբանությամբ»,- ասաց նա:

 Իշխանյանի խոսքով` անասելի չափերով մեծ գումարների մասին է խոսքը գնում, եւ  այն ոչ թե ոլորտը կարգավորելու նպատակ ունի, այլ մարդկանց լռեցնելու. «Այսպիսի մեծ գումարների պարագայում փորձ է արվում մարդկանց սանձել իրենց կարծիքն ասելուց, քանի որ ցանկացած կարծիք կարող է մտնել այդ վիրավորանքի եւ զրպարտանքի տիրույթ: Սա լռեցնելու ցանկություն է, լռեցնելու փորձ:

Իրավապաշտպանի կարծիքով` ընտրողական մոտցեցում է լինելու անձերի եւ վիրավորանքերի դեպքում, իրավապահ համակարգը իշխանության ցուցումով է գործելու:

«Եւ ամենակարեւորը, թե ով է որոշելու, որ այսինչ անձի կողմից գրվածը վիրավորանք է, թե զրպարտություն, որոշողն այն դատաիրավական համակարգն է, իր քննչական մարմիններով եւ այլն, որոնք որեւէ անկախություն գործադիր մարմնից չունեն եւ գործում են վարչապետի ցուցումով: Այսինքն` այստեղ իրենց համար ցանկացած անցանկալի անձի գրառում կամ խոսք կարող են վիրավորական համարել եւ քրեական գործ հարուցել, Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ դատական համակարգը դրանք կվավերացնի, իսկ իրենց ցանկալի գործիչների որեւէ խոսք կամ զրպարտանք որեւէ պատժի չի արժանանա եւ դրա ամենալաավ ապացույցներից մեկն էլ այն է, որ ՍԴ-ն այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, այն ՍԴ-ն, որը կարողացան կազմաքանդել հակասահմանադրական օրենքով: Այսօր ՍԴ-ն, ինչպես եւ մյուս իրավապահ մարմինները ծառայում  են այսօրվա վարչակազմին»,-ասաց նա:

Իշխանյանը հավելեց, որ ժամանակը ցույց կտա` օրենքը կգործի, թե` ոչ:

Տպել
Ամենաշատ