News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աստղագետների տեսադաշտում են հայտնվել «գալակտիկական երկվորյակները»՝ երեք նույնանման գալակտիկաներ Տիեզերքի ամենահեռավոր տեսանելի անկյուններում: Հանելուկը, որը զարմացնում էր շուրջ տասնամյակի ընթացքում գիտնականներին, ի վերջո լուծվել է, հաղորդում է universemagazine.com-ը՝ հղում անելով Live Science-ին:

Աստղագետներին հաջողվել է բացատրել «կլոնավորված» գալակտիկաների էությունը: Դրանք իրականում իրենցից ներկայացնում է ընդամենը մեկ գալակտիկա, սակյան դրա պատկերը «բազմապատկվել է» մուգ մատերիայով:

«Գալակտիկական երկվորյակները» պատահաբար բացահայտնվել են 2013 թվականին Օհայո նահանգից աստղագետ Թիմոթի Համիլթոնի կողմից: Hubble տիեզերական հեռադիտակի տվյալներով վերլուծելով՝ գիտնականը հայտնաբերել է երկու նույնանման գալակտիկաներ, որոնցից մեկը մյուսի հայելային արտացոլումն է: Դրանք ունեին նույն ձեւը, նույն գալակտիկական կենտրոնները, անգամ նույնանման մուգ զուգահեռագծերը: Սակայն հաջորդիվ Համիլթոնը նկատել է երրորդ գալակտիկան, որը նույնպես նման էր մյուս երկուսին:

«Այդ ժամանակ մենք փակուղում էինք: Կային մտքեր, որ դրանք ինչ-որ կերպ փոխազդում են միմյանց հետ անբացատրելի գործընթացներով: Ութ տարի շարունակ ուրիշ բացատրություններ չկային»,-իր բացահայտումը մեկնաբանել է Համիլթոնը:

Ութ տարի անց Համիլթոնն ու գործընկներները վերջապես գտել են բացատրությունը: Սարսափելի տիեզերական կլոնները միեւնույն գալակտիկան են, որոնք տեղակայված են Երկրից 11 միլիարդ լուսային տարի հեռու: Մուգ մատերիայի հսկայական կենտրոնացման ձգողությունը ուժգին աղճատել է լույսը հեռավոր աղբյուրից՝ բաժանելով երեք առանձին պատկերի:

Մուգ մատերիան առեղծվածային անտեսանելի սուբստանցիա է, որը, ինչպես համարվում է, կազմում է Տիեզերքի մատերիայի մեծ մասը: Գիտնականները ենթադրում են, որ դա «սոսինձ» է, որը կանխարգելում է գալակտիկաներին հոսունությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ