News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարդիկ, ովքեր իրենց հողը չեն մշակում, պետք է ճնշման ենթարկվեն: Այս մասին նոյեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է խթանման եւ ճնշման մեխանիզմներ ներդնել:

Նա հավելեց, որ օրենսդրական եւ պետության բարեփոխումներն ուղղված են նրան, որ մարդիկ հողը կամ մշակեն, կամ վաճառեն, կամ վարձակալության տան: «Սակայն պետք է նաեւ խրախուսական մեխանիզմներ լինեն հողերի համախմբման եւ օգտագործման մասշտաբների մեծացման համար։ Հայաստանում գյուղատնտեսական հողերը պետք է մշակվեն: Սա ազգային անվտանգության խնդիր է»,- ասաց Քերոբյանը։

Նա ասաց, որ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնած հողային բարեփոխումների մեկնարկը տրված է` նպատակ ունենալով լուծել երկրի գյուղատնտեսության կարեւորագույն՝ գյուղացիական տնտեսությունների արտադրողականության եւ եկամտի աճի խնդիրը «Հայաստանում գյուղատնտեսական հողերի մասնատվածությունը շատ բարձր է։ Մեր երկրում գյուղացին այսօր ունի 4 հողատարածք, որոնց ընդհանուր մակերեսը 1.5 հա է։ Այս կոնֆիգուրացիան թույլ չի տալիս գյուղացիներին գումար աշխատել: Ուստի խնդիրը հողերի համախմբումը եւ մշակելիության գործակցի մինչեւ 80 տոկոս բարձրացումն է, որն այսօր 50 տոկոսից պակաս է: Դա հողերի մշակման արդյունավետության բարձրացման կհանգեցնի, եւ գյուղացիները գումար կվաստակեն»,- պարզաբանեց նախարարը։

Նրա խոսքով` հող կա, բայց դրա` մանր կտորների մասնատվածության պատճառով շահութաբեր գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն չկա:

«2030 թվականի ռազմավարությունը շատ լավն է: Դրանում կան կոնկրետ հավակնոտ ցուցանիշներ։ Սա այն է, ինչ պետք է մեր գյուղատնտեսությանը, եւ մենք պատրաստվում ենք դա իրականացնել»,- եզրափակեց Վահան Քերոբյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ