News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, թե որ ուղղությունը կարող է արդյունավետ լինել ադրբեջանցիների համար Հայաստանի տարածքով Նախիջեւան հասնելու համար:

«Եթե հստակ է, որ միայն Նախիջևան են ուզում գնան, ապա արդյունավետ ճանապարհ կարող է լինի Խնձորեսկից Բիչենեկ (քաղաք Նախիջևանում – խմբ.), ադրբեջանցիները կարող են օգտագործել։ Մենք էլ նույնպես Խնձորեսկից դուրս գանք, շարժվենք դեպի Հորադիզ, Հորադիզից՝ դեպի որ կողմ ցանկանանք», - հայտնել է Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը նշել է, որ ճանապարհների ապաշրջափակման տրամաբանության մեջ համաձայնության դեպքում քաղաքական որոշում է անհրաժեշտ:

«Պետք է որոշել՝ որ ճանապարհներն ենք օգտագործելու կամ որ մուտքերն ենք օգտագործում ապաշրջափակման համար: Հիմա քննարկվում են այդ հարցերը, հույս ունենք, որ հնարավորինս արագ կկարողանանք առաջ գնալ»,- նշել է ԱԽ քարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ