News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում կինը, որի որդուն բռնել էր հովազը, հետեւել է գիշատչին մինչեւ կենդանին բաց է թողել երեխային:

CNN-ի հաղորդմամբ՝ երեխան նստած էր խրճիթում, երբ ներս էր վազել հովազն ու բռնել երեխային:

Սանջայ Դուբրի ազգային պարկի եւ վագրերի արգելոցի տնօրենը հայտնել է, որ երեխայի մայրը բղավելով վազել է հովազի հետեւից: «Երբ կինը նետվել է նրա հետեւից, բղավել է, մարդիկ են եկել, արդյունքում հովազը բաց է թողել երեխային ու փախել»,-ասել է նա:

Բարեբախտաբար, տղայի մոտ գրանցվել են աննշան վնասվածքներ: «Նա լուրջ վնասվածքներ չի ստացել, սակայն նրա մաշկի մեջ մխրճվել են հովազի ատամները: Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, եւ այժմ նա ամբողջովին առողջ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ