News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահի օգնական Իհսան Շեները, ով դատապարտել էր ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներկայությունը Ղազախստանում, ասել է, որ իրեն սխալ են հասկացել։ Ինչպես չորեքշաբթի հայտնել է Անկարայում ՌԴ դեսպանատունը, նա համապատասխան հայտարարությունն արել է Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովի հետ հանդիպմանը։

«Դեսպան Ա.Վ.Երխովն այցելել է Թուրքիայի նախագահ Ռ.Տ.Էրդողանի գլխավոր խորհրդական Շեներին։ Մանրակրկիտ, ընկերական զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլի մի շարք հարցեր։ Երկուստեք բարձր է գնահատվել ռուս-թուրքական փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված մեր երկու երկրների ղեկավարության ջանքերը։ Շեները նշել է, որ Ղազախստանի թեմայով մեկ նախադասություն, որը պարունակվել է  «Մենք չենք մոռացել եւ թույլ չենք տա մոռանալ հուլիսի 15-ը» համաժողովի ժամանակ իր ելույթում, սխալ է ընկալվել։ Դեսպանը եւ Շեները գոհունակություն են հայտնել Ղազախստանում իրավիճակի կայունացման կապակցությամբ եւ խաղաղություն ու բարգավաճում են մաղթել Ղազախստանի եղբայրական ժողովրդին»,- ասվում է ՌԴ դիվանագիտական ​​առաքելության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Շեներն ավելի վաղ հանդես էր եկել Ռուսաստանի կողմից Ղազախստանի օկուպացման եւ Ղազախստանի նկատմամբ խորհրդային ճնշումների մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը խռովության ֆոնին օգնություն չի խնդրել ՀԱՊԿ երկրներից. Ղազախստանի ԱԳՆ
Ռուսաստանն օգնություն չի խնդրել...
Ղազախստանի պաշտպանության նախկին նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել անկարգությունների գործով
2022 թվականի փետրվարի 19-ին գլխավոր դատախազությունը  պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ ծառայության ընթացքում անգործության փաստի առթիվ նախաքննություն է սկսել․․․
Տոկաեւը հայտարարել է հունվարյան իրադարձությունների մասնակիցների համաներման մասին
Ղազախստանին օդի պես ազգային միասնություն է անհրաժեշտ, ընդգծել է պետության ղեկավարը...
Նազարբաեւի զարմիկը Ղազախստանում հունվարյան իրադարձությունների գործով ցուցմունք է տվել
«Սամաթ Աբիշը նույնպես գտնվում է Արյունոտ հունվարի գործով հետաքննության ուղեծրում»․․․
Ղազախստանում հունվարյան անկարգություններից 26 մարդ ազատազրկման է դատապարտվել
Տոկաեւը նաեւ նշել է, որ անկարգությունների մասնակիցներն ազատ են արձակվում, դրանով իսկ Ղազախստանի իշխանությունները «ողորմածություն» են ցուցաբերում...
Ղազախստանում ձերբակալել են Նազարբաեւի ընտանիքի եւս մեկ անդամի
Պորտալի տեղեկություններով՝ կինը կարող է անուղղակիորեն ներգրավված լինել երկրում ձեռնարկությունների ռեյդերական գրավմանը․․․
Ամենաշատ