News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելը կհետեւի «իրանական ագրեսիայի» դեմ պայքարելու իր ռազմավարությանը՝ անկախ նրանից, թե արդյոք համաշխարհային տերությունները համաձայնության կգան Իսլամական Հանրապետության հետ Վիեննայի բանակցություններում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նաֆթալի Բենեթը The Jerusalem Post-ին տված հարցազրույցում։

«Իսրայելի ռազմավարությունը կախված չէ պայմանավորվածություն լինելուց կամ չլինելուց»,- ասել է Բենեթը։ «Մենք մեզ կպաշտպանենք։ Մենք կպահպանենք մեր գործողությունների ազատությունը... Մենք եւ ամերիկացիները համակարծիք չենք»,- ասել է Բենեթը՝ դեմ արտահայտվելով Իրանի դեմ պատժամիջոցների թուլացմանը: 

«Գործարքը, որը տասնյակ միլիարդավոր դոլարներ է ուղարկում այս փտած եւ թույլ ռեժիմին, սխալ կլինի, քանի որ այդ գումարները կուղղվեն Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների եւ տարածաշրջանում ամերիկացիների դեմ»,- ասել է Բենեթը:

Թեհրանը, ըստ Բենեթի, «պոկեր է խաղում շատ թույլ խաղաթղթով, բայց դա բլեֆ է»։ «Իսրայելը ուղերձ է փոխանցել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում իր ընկերներին, ովքեր բանակցություններ են վարում Իրանի հետ»,- ասել է վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
ԱՄՆ-ը և Եվրոեռյակի երկրները կարծում են, որ Իրանի ուրանի հարստացման տեմպերը քաղաքացիական նպատակներով չեն բացատրվում 
Ինչպես հետևում է փաստաթղթից, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցում պարունակվող տվյալները վկայում են այն մասին...
Ամենաշատ