News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ես հենց հիմա գտնվում եմ Մարիուպոլ քաղաքում, ռմբակոծության ձայներ են լսվում,  ավելի շատ խուճապ է, բայց որ խոսում են քաղաք մտնելու մասին, դեռ նման տեղեկություն չունենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դոնեցկի մարզի Հայերի միության ղեկավար Վահագն Մաթեւոսյանը։

«Մենք այս ամենը կանխատեսելով նախօրոք պատրաստվել էինք, մեր հայրենակիցներից  ով ուզել՝ էվոկուացվել է, իսկ ով որոշել է մնալ իրենց տներում, մենք նրանց հետ անընդհատ կապի մեջ ենք։ Ընդհանուր առմամբ հոգեբանական լարված վիճակ է։ Այն մարդիկ, որոնք մեքենա չունեն, բայց ուզում են տարհանվել, մենք ունենք մեքենաներ, որոնք պատրաստ են նրանց տարհանել, բայց կարող եմ ասել, որ այս պահին 50%-ից ավելին չեն  ուզում լքել իրենց տները»,– պատմեց Վահագն Մաթեւոսյանը։

Իսկ թե որքան հայ է տեղահանվել, նրա խոսքով՝ դեռ հստակ թվեր չկան։ 

«Հայերի հիմնական մասը գնացել է Դնեպրոպետրովսկ, մենք պայմանավորվածություն ունենք, որ տարհանվածները հավաքվում են հայկական եկեղեցու մոտ, որտեղ նրանց դիմավորում են հայ համայնքի ներկայացուցիչները, առաջին անհրաժեշտության օգնություն ցույց տալիս, որից հետո էլ ամեն մեկը գնում է իր բարեկամի, ծանոթի տուն»,– ասաց  Դոնեցկի մարզի Հայերի միության ղեկավարը եւ հավելեց, որ իրենք մշտական կապի մեջ են Ուկրաինայում ՀՀ դեսպանատան հետ։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առավոտյան ժամը 05.50-ին ռուսաստանցիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել:

Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեհաստանի արտգործնախարար. Ռուսաստանը ստում է Ուկրաինայի մի մասը բռնակցելու լեհական ծրագրերի մասին
Լվովը, Վոլինը, նախկին Արևելյան Գալիցիան նույնպես Ուկրաինա են․․․
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հռոմի պապը կրկին խոսել է աշխարհում պատերազմների մասին՝ հիշատակելով Ուկրաինան
Ըստ նրա, «բանակցությունների ճանապարհով խաղաղությունն ավելի լավ է, քան անվերջ պատերազմը»
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Ուկրաինան դադարեցնում է 18-60 տարեկան տղամարդկանց արտասահմանում անձնագրերի տրամադրումը
Այս միջոցառումները ներդրվել են ուկրաինական բանակի անձնակազմի պակասի պայմաններում
Սալիվան. ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարել է ATACMS հեռահար հրթիռներ
Աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, ասում է, որ Ուկրաինան առաջին անգամ դրանք օգտագործել է...
Ամենաշատ