News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ադրբեջանցիներն ու թուրքերն անգամ հայ գիտնականների աշխատանքն են խոչընդոտում. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ահազանգում է թուրքագետ Քրիստինե Մելքոնյանը:

«Միջազգային հարթակներում թուրքերի ու ադրբեջանցիների համակարգված աշխատանքի հետեւանքով մեր հոդվածների վրա արգելք է դրվում: Միջազգային հարթակներում պարտվել ենք ադրբեջանական քարոզչությանը: Հայաստանի գիտնականներն այս առումով իհարկե քայլեր ձեռնարկում են, բայց պետական աջակցություն ու հայեցակարգ է անհրաժեշտ հաջողության հասնելու համար»,- նշում է նա: Պետության կողմից հստակ ռազմավարության ու հայեցակարգի բացակայության մասին է բարձրաձայնում նաեւ պատմաբան Գեւորգ Ստեփանյանը:

«Ադրբեջանի գիտնականները վերջին մեկ տարվա ընթացքում մեր դեմ 60 ավելի գիտական աշխատություն են հրապարակել, հիմնականում՝ օտարալեզու: Իսկ մենք ի՞նչ ենք արել. ցավոք՝ ոչինչ, որովհետեւ այդ քաղաքականությունը պետական անվտանգության մաս չի կազմել, հստակ ուղենիշներ չեն եղել: Ինչ էլ արվել, ակադեմիական մակարդակով է արվել, բայց չկա այն հայեցակարգը, որ իմանան՝ մեր գրած նյութն ինչ հայեցակարգում պետք է տղավորենք»,- ընդգծում է Ստեփանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ