News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Օրեր առաջ ամուսնու պայթեցրած նռնակի հետեւանքով մահացած կինը դեպից առաջ մի քանի անգամ դիմել է ոստիկանություն, խնդրել ապահովել իր  անվտանգությունը, սակայն ոստիկանությունը որեւէ քայլ չի ձեռնարկել: Այս մասին NEWS.am-ին պատմեց մահացած կնոջ բարեկամուհին:

«Դեպքի մասին ոստիկանությունը հրապարակել է այն, ինչ իրականում եղել է։ Դպրոցի հենց բակում, որտեղ նրանց 4 երեխաներից երկու անչափահասներն են սովորում, պայթեցրել է իրեն ու նախկին կնոջը։ Երեխան եկել, տեսել է իր մորն այդ վիճակում։

Ես ավելի շատ ուզում եմ խոսել ոչ թե դեպքի մանրամասներից, այլ ոստիկանության անգործությունից։ Նելլին ոստիկանությունում բազմաթիվ դիմումներ է գրել։ Հունվարին դեպք էր եղել, որ ինքնաշեն զենքով մահափորձ է արել ամուսինը, քաշքշուք էր եղել, զենքն էին գտել Դավիթաշեն 3-րդ թաղամասում, դա նորից նա էր՝ հորաքրոջս նախկին փեսան․ գնացել էր, որ սպանի իր տղային, նախկին կնոջը։ Զենքը չէր կրակել, նրան գտել էին, բռնել, տարել ոստիկանություն ու հենց նույն գիշեր բաց թողել՝ առանց որևէ հետևանքների։

Խոշտանգումների, ծեծի ապացույցներ են ներկայացվել, խանութում աշխատելու ընթացքում եկել, ծեծել է, աշխատակիցները ոստիկանությունում վկայություն են տվել, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին է դիմել, ասել են՝ արի, մենք քեզ ապաստան կտանք, բայց առանց երեխաների, ո՞ր ծնողը իր անչափահաս երեխաներին կթողնի։ Ասում էր՝ Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել։  Նա ոստիկանությունում ամեն բան փաստարկված ասել է, որ նախկին ամուսինը  սպառնում է, կսպանի իրեն, իր երեխաներին վնաս կտա։ Այդ մարդը տարիներով խոշտանգել է, այդ աղջկա կյանքը դժոխք է դարձրել, և բոլորն էլ այդ մասին իմացել են։ Անգամ բաժանվելուց հետո է ոստիկանություն ահազանգել, որ հետապնդում է։ Այս ամենի հետևանքը եղավ այն, որ օրը ցերեկով երեխաների դպրոցի պատուհանի տակ նման բան արեց՝ որբ թողնելով չորս երեխայի»,- պատմեց նա։

Բարեկամուհու խոսքով` մահացած կինը` Նելլին, վերջերս շատ հաճախ էր գնում ոստիկանություն, սակայն նրան ուշադրություն չէին դարձնում. «Գնա, մարդուդ հետ հարցերդ լուծիր, ի՞նչ ես եկել, գործ տալիս, այն դեպքում, երբ խանութից մի ձու գողացողին կալանավորում են: Նելլին առավոտյան աշխատանքի է գնացել, նրան աշխատանքի վայրից քարշ տալով, ծեծելով է բերել դեպքի վայր։ Բարեկամների ասելով ինչ-որ մեկը դուրս է եկել դիմացը, ուզեցել է փրկի, ասել է՝ քեզ էլ կպայթեցնեմ։ Դեպքի նախորդ օրն իմացել է՝ որտեղ են ապրում, եկել, տուն է մտել, փորձել է էլի ծեծել կնոջը, սպանել երեխաներին, տան ամենափոքրը՝ 10-ամյա երեխան է դուրս եկել, թողել, փախել է՝ ասելով՝ շնորհակալ եղեք, որ թողնում եմ՝ ողջ մնաք։   Սա ոստիկանության  անտարբերության հետևանքն է, 4 երեխաների ծուռ վզերը նրանց մեղքով են, դեպքից հետո ոստիկանները եկել, լցվել են իրար գլխի որպես ի՞նչ։ Ե՛վ անչափահաս, ե՛վ չափահաս երեխաները իրենց մորն այդ վիճակում տեսել են: Նելլին կիրթ, դաստիարակված կին էր, գերազանցությամբ ավարտել է դպրոցը, բոլոր երեխաներին լավագույն կրթությունն էր աշխատում ապահովել՝ չնայած նման դաժան կյանքին, նրանցից մեկը բժիշկ է։ Հեռախոսում բոլոր դիմումների ապացույցները պահպանվում են։ Հուսանք՝ այս դեպքից հետո ոստիկանությունը կսթափվի, մի կնոջ կյանք կփրկվի, Նելլին իրեն շատ լավ կզգար»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Զովունիում` դպրոցի մոտ, տղամարդը նռնակով պայթեցրել է նախկին կնոջը և իրեն: 

Զովունիում տղամարդը նռնակով պայթեցրել է նախկին կնոջը և իրեն. Դեպքը տեղի է ունեցել դպրոցի մոտ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ամենաշատ