News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։

Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ բերման է ենթարկվել 117 անձ։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):

Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ:

Մայիսի 1-ի երեկոյան հանրահավաքից հետո ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել եւ գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։

Նշենք նաև, որ երեկ առավոտից բողոքի ակցիաների կարգավորման համար ոստիկանությունը առանձնակի բիրտ ուժ է կիրառել. ՊՊԾ գնդի հրամանատարը ոտքով հարվածել է լրագրողին, մեկ այլ լրագրողի ինքնազգացողությունն է վատացել հրմշտոցի ընթացքում, հրապարակված կադրերում երևում են նաև ոստիկանների կողմից ցուցարարների ծեծի դեպքեր: Ժամը 14:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ է բերման ենթարկվել շուրջ 250 անձ, եղել են ԱԺ պատգամավորներին բերման ենթարկելու փորձեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Տավուշի թեմի լրատվության պատասխանատու Լիդիա Մանթաշյանը...
«Ժողովուրդ». ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում․ ԿԿՀ-ն «զավթելու» հետքերով
Այսպիսով՝ Գեղարքունիքի հետհեղափոխական փոխմարզպետ, ապա ԱԺ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի...
Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ. Անդրանիկ Թեւանյան (վիդեո)
Այսինքն՝ առաջնային մանդատ ունեցող պատգամավորների մի մասը ներգրավված է այս գործում: Ինչ վերաբերում է…
Լսե՛լ Բագրատ Սրբազանին, առաջնորդվե՛լ խղճով, իսկ Փաշինյանին հրաժարականի համար խիզախություն է պակասում. Աշոտյան
Շարժումը իրավունք չունի չհաջողելու, որովհետև մեր երկրի վրա 6 տարի առաջ դրված սատանեական խաղադրույքի դեմ կարելի է պայքարել միայն խաչով, բայց...
Փակել ճանապարհ, որից քո բանակը մատակարարվում է, հաստատ հայրենասիրություն չէ. Անդրանիկ Քոչարյան
Քաղտեխնոլոգիաներ, ագիտացիաներ, ոմանց մոտ՝ նաև մանիպուլյացիաներ... բոլորս էլ գիտենք՝ ինչպես է կիրառվում, բայց իրական արժեքների տակ կեղծ...
Իմպիչմենթի գործընթացը կա, ընթանում է. որոշների հետ հանդիպում ենք բաց, որոշների հետ՝ խորհրդապահական. Բագրատ Սրբազան
Հարցին՝ վստա՞հ է, որ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը կմիանա վարչապետի իմպիչմենթի գործընթացին, Սրբազանը պատասխանեց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ