News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը:

«Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։

Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով։ 

Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,-նշել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անհնազանդության ակցիայի մասնակիցները քիչ առաջ մտել են Մետրոյի «Երիտասարդական» կայարան, որտեղ գնացքը գալուց հետո նստել են գնացքի դռների մոտ եւ թույլ չեն տալիս շարժվել: Նրանք վանկարկում են՝ «Նիկոլ դավաճան»: Որոշ ժամանակ անց ժամանել են կարմիրբերետավորները եւ բերման ենթարկել նրանց:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ